Էջ:Khoja Capital.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են և դնում սեղանի վրա. հետո ճոռոմաբանում են, վորքան կարող են, մի կողմից փող են համրում, մյուս կողմից աղմկալից խոսակցություններ շարունակում։ Տեսնելով այս, մեզ թվում եր, թե մոտ ե կռիվը, բայց միշտ հակառակն եր լինում, վորովհետև այս տեսակ առևտուրը իրանց սովորությունն ե. իրար հրելուց հետո, միջնորդները վաճառողի ձեռքը այնպես սաստիկ են թոթվում, վոր խեղճը ճիչ ե արձակում և նրան չեն թողնում, մինչև վոր համաձայնում ե գնողի առաջարկած գումարին։ Սակարկությունը վերջացավ և մենք ծիծաղում ենք»1[1]։

Այս ել ավելի տեղային, խանութպանական մի տեսարան ե։ Խոշոր խոջայությունը, այն, վոր առևտրական գործիչ եր միջազգային չափանիշով, այդ յեղանակի սակարկություն չեր անի, գոնե յեվրոպական շուկաներում։ Բայց Տուռնըֆորին զվարճացրած առ ու ծախսի յեղանակն առհասարակ ասիական եր և միայն հայերին չեր հատուկ։

Ջուղայի տեղափոխումը մի տեսակ դրդապատճառ եր դառնում, վոր ավելի գործոն, ավելի միջազգային դառնար Արաքսի հովտի մյուս առևտրական գյուղերում ամփոփված խոջայական կապիտալը։ Առաջնություն ստանում եր զոկական կամ, ավելի ճիշտ ասած, ագուլիսյան կապիտալը։ Ջուղայեցիների հետ յեվրոպական շուկաներում են և՛ զոկ խոջաները, վորոնց ներքին և արտաքին կյանքը մեզ ավելի լավ ծանոթ ե, շնորհիվ վերոհիշյալ Քրդոնց Աղամիրի վորդի Զաքարիայի։

Միջազգային շուկաներում հայ խոջան, բացի լեզուներից, պիտի ունենար և մի ամբողջ առևտրական հանրագիտակ՝ զանազան յերկիրների առևտրական պայմաններն իմանալու համար: Այդ գործը դյուրացնելու համար ջուղայեցի խոջա Պետրոսի հաշվով 1699-ին մի գրքույկ եր տպվում Ամստերդամում այսպիսի վերտառությամբ.

«ԳԱՆՁ ՉԱՓՈՅ՝ ԿՇՌՈՅ, ԹՈՒՈՅ ԵՎ ԳՐԱՄԻՑ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀԻ, որ է գիտութիւն ամեն այն տեսակ կշռոց՝ չափուց և դրամից, որով բոլոր աշխարհի վաճառականութիւնն վարի, ժողովեալ ու ի մի վայր հավաքեալ, աշխատությամբ ՂՈԻԿԱՍՈՒ, ապաշնորհ Ջահընկալի ՎԱՆԱՆԴԵՑԻՈՅ ծախիւք և ի խնդրոյ հայցման ջուղայեցի Խաչատուրի որդի պարոն Պետրոսի»:

Այս ել խոջայական գրականության մի շատ հետաքրքրական հիշատակարանն ե։ Թեև վերնագիրը գրաբար լեզվով ե, բայց ամբողջ գրքույկը գրված ե պարզ ջուղայական աշխարհաբարով։ Այդ ամենքին մատչելի մի ուղեցույց եր, վոր մատակարարում եր բազմադիմի տեղեկություններ համաշխարհային շուկայում գործածվող չափերի, կշիռների, դրամների, ապրանքների մասին,

  1. Ibid