Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ա՛ռ վեր կալ, անցածն անց ա կացել,— ասաց Կուպրը և թղթադրամները կոխելով Անտոնի ծոցը, կամեցավ դուրս գալ։

— Վարթևա՚ն...

— Հ՛'ը ի՞նչ կա,- շուռ գալով պատասխանեց Կուպրը։

— Ախր ինձ էս հալին թողնում, գնում ես, սիրտս կճաքի, մի բան ասա, է...

— Ի՞նչ բան։

— Էն ի՛նչ Արսենի մասին իր խոսում։

— Արսե՞ն... ի՞նչ Արսեն... Հա՞... միտս եկավ, էն մեր գեղացի Ղևանդանց Արսենի մասին էր. շատ խնդրեց, որ քեզ իմաց անեմ, ջաղացդ սարք ու կարգի անես, որ էս իրիկուն աղուն ա բերելու աղա, ի՞նչ ա, դու ուրիշ բան իմացա՞ր... Ռանգ-մռանգդ հենց գցեցիր, շշկլվեցիր, կասես մարդ էիր սպանել։

— Հա՜... Ղևանդանց Արսենի մասին էիր ասո՞ւմ... – հանգստացած ու ժպտադեմ ասաց Անտոնը։

— Ինձ ի՞նչ կա աշխարհիս երեսին, ինչքան Արսեն անունով մարդ կա, ես նրանց մասին եմ ասում, համ Ղևանդանց Արսենի մասին եմ ասում, համ էլ ա՛յ, էս Արսենի,–ասաց Կուպրը, և ծոցից հանելով բոլշևիկյան թռուցիկներից մեկը, դուրս պրծավ ջաղացի դռնից, և առաջին փոքրիկ հրապարակի վրա թռուցիկը ձեռքին բռնած, սկսեց պարել ու երգել.

— Հո՜յ Արսենն իմ, Արսեն իմ,

Ջա՜ն Արսեն իմ, Արսեն իմ,
Արսե՛ն, դուն բարով եկար,
Խավար գիշերով եկար,

Սպիտակ թղթերով եկար...

Անտոնը շշմել, քար էր կտրել, նա այնքան էր հուսահատվել, գաղտնիքը բացվելու պատճառով, որ քիչ էր մնում գլուխն առնի, կորչի, անհետանա։ Այլևս ոչ մի կասկած չկար, որ Կուպրն ամեն բան գիտեր։ Հիմի որ գնա ու ամեն ինչ պատմի Սոլոմոնին կամ Մեխակ կոմիտեին, ի՞նչ սուտ ու ղորթով է գլուխն ազատելու։ Իրան գլուխը ջհանդամը