Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաշե՞մ... Ես անգրագիր մարդ եմ, ուզում եք իմ տեղ ձեռք քաշեցեք ու «վասն անգրագիտության» արեք, ոնց որ էն վաղ վախտը պրիգորն[1] իք սարքում:

— ՉԷ՛, է՞, չէ՛... Կիկո՛ս, գիդում չես բանն ինչ տեղ ա. ժամը խլել են, տերտերին չեն ընդունում, կնունքն ու պսակը և-ևս են արել, պետք ա ժողովուրդը բողոք տա, և-ևս անի, դու հո խալխիցը ե՞տ չես մնա, էգուց էլ մի մեռել կունենաս, տանը կհոտի, առանց տերտերի հու չե՞ս թաղիլ, օրենք կա, ծես կա, աստված և-ևս կանի, արի գնանք։

— Չէ՛, ախպեր, էդ իմ բանը չի,— գլուխը բացասաբար շարժեց Կիկոսը։— Ինչ ուզում եք արեք, աստծու ցավը հու ինձ չեն տվել: Աստոծն իր աստոծ տեղովը... մեղա աստծու... որ կարում չի սրանց հախիցը գա, մի Կիկոսն ի՞նչ կարա անի։ Կտաք գլուխս մի փորձանք կբերեք, թող գնամ իմ ցավին,— ասաց Կիկոսն ու ճամփա ընկավ դեպի տուն։

ժամկոչ Եփրեմը նրա ետևից մի արհամարհական հայացք գցեց ու գլուխը թափահարելով թե՝

— Դիփդ էլ ըտհենց եք անում, որ ամեն բան և-ևս ա ըլում, է՜...

Կիկոսը տանը պատմեց կնոջը եկեղեցու պատմությունը և շատ զարմացավ, որ կինը ամեն բան գիտեր և, որ գլխավորն էր, հայհոյում էր սրբերին ու եկեղեցուն՝ ասելով, թե դրանք սուտ, հնարովի բաներ են ժողովրդին խաբելու համար, և պատմեց Կիկոսին, թե ինչպես քաղաքից մի կին էր եկել գյուղ, ժողով արել, կանանց հավաքել ու էդ տեսակ բաների մասին պատմել, ու թե ինչպես Կիկոսի կինը մտել է գյուղի կանանց «կին-բաժնի» մեջ ու շուտով յաչեյկա պիտի դառնա։

Կիկոսը մեկ ուզեց բարկանա կնոջ վրա, մեկ էլ հետաքրքրությունը բավարարելու համար հարցրեց.

— Յանի աստծուն թախտից գցե՞լ են...

— Շաշ գլխիդ ձյուն գա,– պատասխանեց կինը քիչ զայրացած ձայնով,— աստոծ թախտ ա ունեցել, որ վրիցը վեր գցե՞ն. մի գնա յաչեյկա, տես ինչեր են պատմում, է... Դիփ սարքովի բաներ են: Էհ, ես էլ մարդ եմ գտել, ուզում

  1. Ռուսերեն՝ «միրսկի պրիգովոր» — «համախոսական վճիռ»: