Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես պետք է կառավարվի նոր գյուղը, խորհրդային իշխանության գյուղը։ Երբեմն դասախոսություն էր տալիս, երբեմն էլ հարց ու պատասխանով օրենքներ էր բացատրում, իսկ ամենից շատ խոսում էր բնության երևույթների մասին, որ չափազանց հետաքրքրում էր սնոտիապաշտ գյուղացիներին:

էս կոմբջիջի քարտուղարը զարմանալի երիտասարդ էր. գլխին էր հավաքում ահել ու ջահել, փորձեր էր անում, ջրից գոլորշի հանում, գոլորշին նորից ջուր, «անձրև» շինում, և էդպեսությունով համոզում մարդկանց, թե ամեն բան գիտության ձեռին է, թե երկնքում ոչ մի գւաղտնիք չկա, թե ամպն ու կարկուտը սովորական բաներ են և այլն:

Իհարկե, էս բանը դուր չէր գալիս կոնտրիկներին, որոնք հարմար դեպք էին փնտրում, որ հարցերով նեղը լծեն՝ ասելով, թե ամենը աստծու ձեռին է և այլն, բայց միշտ էլ իրենց արժանի պատասխան էին ստանում ու ետ քաշվում քոռ–փոշման։

Ճանապարհը դեպի կայարան ու քաղաք ազատ էր ու բաց, ոնց որ «ջաղացի ճամփա», ինչպես գյուղացիք էին բնորոշում, կռիվները միանգամայն դադարած, հրացանի ձայնն այլևս չէր լսվում... գյուղացուն սրանից ավելի էլ ի՞նչ էր պետք։ Ամեն մեկը սկսել էր իր կոտրածը նորոգել, ճղվածը կարկատել, կորուստը փնտրել, մի խոսքով՝ առաջները գարուն էր գալիս, ու ինչ որ աշնանը չէին կարողացել ցանել, պատրաստություններ էին տեսնում, որ գարնանը լրացնեն։

Էնպես էր կյանքը ազատ ու շինարար, երբ մի իրիկուն Կիկոսը տուն դառնալիս նկատեց, որ գյուղն ինչ-որ իր տեսածը չի, էլի փոխվել է։ Ցուրտ, ղիամաթ ձմեռվա կեսին մարդիկ, փոխանակ գլուխները ծածկի տակ կոխելու, դուրս էին եկել ու... գյուղը բլթբլթացող եռման ջրի պես նորից տակնուվրա էր եղել։ Բանն այն է, որ գյուղը նորից լցվել էր պոպոզավորներով, ինչ-որ «յաչեյկա» կար, ամենքը զինված էին։ Գյուղի վերին կողմը գտնվող սարերի ծերին պահապաններ կանգնած հսկում էին. մի խոսքով՝ ինչպես պատերազմի ժամանակն է լինում։ ճիշտ էդ տեսակ դրություն էր։

Կիկոսը իր էշը «չո՜ւ, հա չո՜ւ» անելով, սառած գետնի վրայով հազիվ էր հասել տան դռանը, երբ առաջը կտրեց յաչեյկա Գավիթը ու Կիկոսի վրա բարկացավ թե՝