Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուսուցչին և միջնակարգ կրթություն ստանալուց հետո՝ գյուղը արհամարհող գեղջկուհուն։

Այս շրջանում գրած Զոհրապի ամենախոր երկը՝ Փոստալը, զատորոշվում է դրամատիկ բարձր հագեցվածությամբ և արծարծած հարցերի բազմազանությամբ: Այս նորավեպում պատկերված է Պոլսի և գավառի կյանքը բուրժուական ընտանիքի էությունը, բարքերը, հոգեբանությունը, գավառի աշխատավորության թշվառ վիճակը, քաղաքի այլասերող ազդեցությունը, աշխատավորության իրավազրկությունը և այլն: Աշխատավորության դժբախտ կյանքը հեղինակը նմանեցնում է երկարատև խավարի՝ «զոր ոչ մեկ լույսի ճառագայթ կուգա վայրկյան մը գեթ լուսավորել, ուրախացնել»։ Հեղինակի գորձադրած գույները այս նորավեպում այնքան հարուստ են, վրձինը այնքան խորություններ հայտնաբերող, հուզականությունը այնպիսի բարձրության է հասնում, գլխավոր տիպարները այնքան հստակորեն են գծագրված և այնպիսի ընդհանրացումով, որ այս երկը դարձնում են հեղինակի գլուխգործոցը։ Այս կարծիքին է եղել հավանաբար նաև հեղինակը, այլապես իր առաջին ժողովածուն չէր սկսի Փոստալով»:

Զոհրապը արվեստագետ է հաճախ իր հրապարակախոսության մեջ, բայց երբեմն էլ հրապարակախոս է իր գեղարվեստական երկերում։ Իրոք, հրապարակախոսական սրությամբ են գրված նրա մի շարք նորավեպերը, ինչպես օրինակ, այս շրջանի նորավեպերից՝ Մագդաղինեն, Հակոբիկը, Զմարղատան և այլն։

Մագդաղինեն հուզիչ պատմություն է մի դժբախտ պարմանուհու մասին, «հինգ բառով պատմվելիք սովորական ու խավարային պատմությունը իրենպեսներուն»: Այդ դեռատի աղջիկը դուրս է եկել իր կյանքի հունից, կարիքը նրան մղել է հանրատուն։ Հեղինակը նրան պատկերում է իբրև սոցիալական պայմանների զոհի և անկեղծ ցավակցությամբ։ Սակայն դրա մեջ չէ այս երկի հրապարակախոսական սրությունը, այլ բուրժուական գործնականի վերաբերյալ արմատական եզրակացսւթյունների մեջ, այն բանի մեջ, որ հեղինակը պոռնիկի հետ հավասար մակարդակի վրա է դնում՝ վաճառականին, խանութպանին, օրագրողին, փաստաբանին, երբ հարցը վերաբերում է տվյալ առօրյային, կեղծիքի և ստի առօրյային, երբ նրանք բոլորն էլ ստիպված էին՝ «իրենց ապրուստի բերմունքովը մեղք մը գործելու, սուտ մը խոսելու հարկին մեջ» լինել:

Ինչպես այս, նույնպես և Զոհրապի նորավեպերի մեծ մասի մեջ ծավալված քննադատությունը ուղղված (գլխավորապես ժամանակի իրականության դեմ, որով և այն հանրակարգի, այն քաղաքական և սոցիալական պայմանների, որոնք ծնել էին տվյալ իրականությունը։

Այս շրջանի նորավեպերի մեջ պատկերված է նաև ժամանակի քաղաքականության պայմաններում ձևավորված կնոջ քամելիոնի «այլակերպությունը» («Կարծեմ թե»), աշխատավոր կնոջ դասակարգային գիտակցության տարերային զարթնումը («Զմարաղտա»), եկեղեցու հարմարվելը

Գրիգոր Զոհրապ