Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՄՅՈՒՍԸ

Ա.

Էմման հայ հռոմեական կին մըն էր, եվրոպացիի մը հետ ամուսնացած, գեղեցի՞կ, չեմ գիտեր շիտակը, ո՛չ, գեղեցիկ չէր ան, գեթ արվեստագետներուն սահմանած գեղեցկությամբը։

Թուխ դեմքով սևաչվի մը, հոյաշեն կառուցում մը որուն լանջքին ու բարձերուն զեդծանող, շռայլվող կարկառները պակասություն մը պիտի ձևացնեին եթե հասակին բարձրությունը ըլլար:

Հոն՝ ուր իր մասնավոր պչրանքը կը դներ այս կինը, իր ոտքերն էին, միշտ նոր պոթերու մեջ ամփոփված ոտքեր որոնց նրբավարտ մատներուն ծայրերեն մինչև սրունքին դնդղուց միսը բարձրակող ու գրկող նուրբ կաշին երևան կը հաներ ան, անպատկառ հրճվանքով մը, փողոցի փոշիեն կամ ցեխեն չաղտոտելու համար, պետք եղածեն ավելի վեր՝ շատ ավելի վեր հանգրիճելով իր շրշազգեստը:

Այս ոտքերը բանաստեղծներուն երգած փոքրիկ ու մանկական խաղալիկները չէին. այլ իր մարմնեղ ու հասուն կնոջ- ըսի՞ միթե, որ երեսունը անցուկ էր անիկա — համեմատություններուն կը պատշաճեին, իրենց գիծերուն