Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

_ Կենտ է, կ՚ըսեին կիներ։

— Աղվոր է, կ՚րսքին էրիկ մարդիկ,

Գեղեցիկ ու երիտասարդ էր. բայց վես ու առնական գեղեցկություն մը, որ դիմացինը կը շփոթեր ու հառաջանալը կ'արգիլեր։

Իր սև աչքերը թաքուն կայծակներով լեցուն կը թվեին, և ոչ ոք կը համարձակեր անոնց խորը նայիլ։

Հպարտ ու աոանձին կը մնար իր երիտասարդ այրիի սուգին մեջ քաշված, գլուխ չդարձնելով երբեք երիտասարդաց շաղակրատ ու սեթևեթյալ խոսքերուն։
Չորս տարիե ի վեր որ հորը տունն էր, սուգե չէր եյած դեռ ու բամբասող կիները՝ նախանձաբեկ անոր ազդած բացառիկ հրապույրեն' կ՝ըսեին իրարու․

— Սևերը կը վայլե, անոր համար չի հաներ։

Արդարև կը վայլեր իրեն սևը։Ճերմակ մորթին փափկությունը կը շեշտեր․ իր առատ մազերուն սևաթույր փայլին կը հարմարեր. բարձր ու վայելուչ հասակին բոլոր առավելությունը կը ճշտեր։

Աղջիկները չէին քաշեր ցինքն. անոր շուրջը դարձող արանց բազմությունը կը հուսահատեցներ զիրենք։ Այս երիտասարդ կինն իրենց իրավունքներն ու հույսերը կ’ոչնչացներ․ կր բողոքեին։
— Թո՛ղ կարգվի ու ասանկ բոլոր էրիկմարդիկը գլուխը ժողվե։
Եվ սակայն Տյուրիկ ձեռքեն եկածը կ՚ըներ զանոնք հեռացնելու համար։ Բարձր ու գոռոզ սարի մը պես անմատչելի կը կենար իր գեղվույն ու սուգին մեջ։

Ժամ մը առաջ իր սովորական պտույտին եյած էր ծովուն վրա։ Սահակը մակոըյկը բերած էր ու իր հանըմը կը պտտցներ ծովուն կապույտ ու անջինջ երեսին վրա։ Պյոյոըքտերեցի տղա մը որուն հաղթ կազմվածքը կատարյալ երիտասարդի մը երեվույթը։