Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՜րն է այս հակասությունը տարբաղադրված ատեն ի հայտ գալիք անկեղծ անհատականությունը։

Ծայրահեղ արմատականի մը վայելուչ հարվածելու տրամադրութենեն դատելով՝ իր հետախաղաց դեգերումները չեն կրնար իր բուն համոզումը, իր ճշմարիտ դավանանքը ըլլալ։
Բայց երբ կը տեսնենք թե բարոյականի և պահպանողական դաղափարներու այս համոզիչ ջատագովը' որ մեր հասարակութենեն դուրս ալ ամեն կողմ, իր պաշտպանած և ջատագոված գաղափարներուն հաղթանակովը կը հրճվի ու պարտությամբը կը դառնանա, որ համաշխարհային պարգևաբաշխության հանդեսի մը նախագահի մը պես՝ մեկուն մրցանակ և մյուսին հանդիմանություններ կու տա. այս միամըտությունը կը զարմացնե մեզ, և իր հոդվածները կարդացողները այս հրապարակագրին մեծ անունը լսելով, կերևակայեն ալևոր ալ պատվելի մը, Միսաքյան մը իր տաղանդովը, Տերոյենց մը, աններող ատելություններովը, այնքան որ զինքը տեսնելեն վերջն ալ, իր սև մորուքը ներկված, և երիտասարդի առուգությունը դեղորեից շնորհիվ ձեռք բերված արվեստակյալ կորով մը պիտի համարեին։
Եվ այս է ճակատագիրը որ իրենին պես մեծ իմացականությունները չեն կրնար չեզոքանալ. ասպարեզ պետք է իրենց, աջը թող ըլլա թե որ ձախը չկա. և այն ատեն, իրենց բնականին ներհակ ուղղության մեջ ալ ի հայտ կը բերեն այն տաղանդը զոր իրենց ճշմարիտ կոչումին պիտի ծառայեցնեին։
Իր դեմքը՝ ոճին խստությունը չունի․ գիրուկ, հսկա, խընձորի պես կլոր գունագեղ երես մը, որուն վրա ամեն ինչ հեզություն, չափավորություն է. բացի ճակատեն որուն վրա տագնապյալ մտքի մը բոլոր վրդովումները կը կարդացվին։
Ոչ ոք իրեն չափ քաջ գիտե ոսոխ մը պարտության մատնել, հարվածին ուժգինները ուղղելով տկարագույն կողմերոլն։