Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իր կյանքին պես իր մահն ալ ուժգին ու սաստիկ բան մը եղավ: Զինքը շանթահարող հիվանդությունը անոր գլխուն վրա հարձակեցավ, ճիշտ այն տեղը, ուր իր մեծ կարողությունը զետեղված էր և ուր սիրտն ու հոգին անգամ հաստատված կը Թվեին: Մահը՝ սովորական ու գռեհիկ հիվանդություններու համեցումներեն՝ վերջին ստորնացումեն հեռու պահեց զինքը. մեկ քայլափոխով կյանքեն մահը անցավ անիկա: Իրեններուն համար հարկավ բաղձալի բան մը պիտի ըլլար՝ որ զինքը զարանող հարվածեն վերջն ալ դեռ ապարեր անգոնե քանի մը տարի, նույնիսկ կաթվածահար, նույնիսկ Թոթովելով լեզուն՝ սուր ու խայթիշ՝ զոր այնքան ճարտարորեն գործածեց, նույնիսկ խոնարհած՝ գլուխը, զոր այնքան ատեն վեր բռնած էր: Իր ճակատագիրը չուզեց ասիկա և իրավունք ուներ չուզելուն: