Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՆԱԽՍՆՔ

Ոգի՞ մես դու, պատրանք, ցընորք կամ երազ.
Որ վրդովես հոգվույս հանգիստն հանապազ,
Որպես շիրմացն ի ծառաստան մի թռչուն,
Ննջեցելոց ընդմիջե միշտ Մահու քուն։ —

Թե չեմ խնդրեր զրկանքներուս հատուցում,
Ակնարկս ալ զուր տեղը խնդրե մոռացում,
Ամեն եզերք՝ ինչպես նավուն թափառիկ,
Հիշեցընե միշտ կորուսյալն հայրենիք։

Որպես ոգի մնավորդին աչք կը փակե,
Զամեն տեսած ափունս կարծե Իթակե,
Նույնպես և ես աչացս փայլող համեն լույս,
Հանկարծ կարծեմ տեսնել պատկեր սիրուհվույս։ —

Իրիկվան դեմ, ես ինքնիրմես խույս տալով
Վազեմ երբեմն հոն ուր յուր վերջն առնու ծով,
Անդ զարևմուտ դիտեմ հնոց մը հանգույն.
Որպես հարգանք թռչնոց դառնան յուրյանը բույն.

Այնպես և շողք վերջալուսին անդ դառնան,
Երբ ըզմայլիս անձայն ես հայս տեսարան,
Դու երևիս, և ես հարփվույն հետին լույս
Հանկարծ կարծեմ տեսնել պատկեր սիրուհվույս։ —