Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՌԱՐԱՆ

Ա


Album — ֆ․ ալբոմ
Ամեռ — ֆրանսական խմիչքի տեսակ
Անագան — ուշ
Անկապահ — անկարգել (պարաշյուտ)
Անհաճ — անպատշաճ
Անցախոս — կարգախոս (պարոլա)
Առաթուր — ոտնակոխ
«Առաքելոց...» — ակնարկության՝ պատարագի ժամանակ սարկավագի մի աղոթասացության
Ասկը — թ. ձգանակ՝ տափատը պահելու համար
Ավանսեն — ֆ. նախաբեմ
Արևագալ — եկեղեցական արարողության տեսակ
Արք — այրեր

Բ


Բանկալ — եկեղեցում մոմ վաճառելու վայր
Blague — ֆ․ սուտ, սնոտիապաշտություն
Bravi — ի. վարձկան չարագործներ
Բութակ — լարային գործիքի լարելու ականջը

Գ


Գամ (քան) զգամ — ավելի ու ավելի
Gazometre — ֆ․ գազաչափ
Good-by — անգլ․ մնաք բարով (ցտեսություն)
Գրգլյակ — ցնցոտի

Դ


Դահանոկ — թանկագին քարի տեսակ
Դանկ — դահեկան, մանր դրամ
Դաշն կռած — դաշինք կնքած
Dialogue — ֆ․ դիալոգ
Dicton — ֆ․ ասացվածք, առած
Դժվարագնի — դժվարությամբ ձեռք բերված

Ե.


Եպերելի — ժպրհելի, այպանելի

Զ․


Զաթը — ա. արդեն
Զառիկ — թույնի տեսակ