Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1913 Vol. 6 nr. 2.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և տղաներին։ Աստծո ուղիները իրոք տարօրինակ են մեր աչքերում․ անցյալ տարի Աստված իր մոտ կանչեց մեր լավագույն երկու ուսուցիչներին։ Բայց մենք չպետք է բողոքենք․ նրանք բոլորն էլ, ի վերջո, տուն գնացին։ Հինգ շաբաթ առաջ, երբ պարոն Արսենը հիվանդ էր, «վերջին ճանապարհն ընկնելու» նրա նախապատրաստական ժամանակն էր։ Կարոտում եմ նրան, նա միշտ այնքան երջանիկ էր և այնքան ուրախ էր ծիծաղում, երբ հիվանդ ժամանակ նրա մոտ եկա։

Հետո մեր ուսուցիչների հետ տոնեցինք Սուրբ ծնունդը կիրակի օրը՝ դեկտեմբերի 29-ին, բայց, իրոք, չեմ կարծում, որ մենք այս տարի տոնեցինք։ Սիրելինե՛րս, աղոթե՛ք, որ Ռուբենն ուժեղ մնա, նա հազում է և չի խոսում, հաճախ գլխացավ ունի, բայց դեռ օգնում է ինձ ինչով կարող է։ Կարծում եմ՝ զինվորական ծառայության չի անցնի, քանի որ միայն մայր ունի և միակ երեխան է։ Աղոթե՛ք նաև, որ Աստված օգնի այդ հարցում։

Մի բան շատ կարևոր է ինձ համար, և իմ բոլոր ընկերները պետք է աղոթեն դրա համար։ Մենք ավետարանի մի ջերմագին քարոզողի կարիք ունենք, լավ կլինի՝ տեղացի լինի, որը կկարողանա շրջել և քարոզել Մուշի շրջանի շատ ու շատ գյուղերում և որը կսկսի աշխատել Մուշի երիտասարդների հետ։ Եթե միայն Աստված մեզ միջոցներ տա դրա համար և ցույց տա ճիշտ ուղին։ Կցանկանա՞ք աղոթել դրա համար։ Աստվածաշունչ կարդալու համար կին էլ է հարկավոր Մուշում։

Փառք Աստծու, հիմա մենք խաղաղ ենք, այնպես, որ կարիք չկա վախենալ մեզ համար։ Որոշ ժամանակ բավականին վտանգավոր էր, բայց փոթորիկն անցավ։ Մեր գործը, չնայած պատերազմին, կանոնավորվել է։ Բժիշկ Զանրիևը կրկին գնացել է, և ես շատ հիվանդներ ունեմ։ Ունեմ նաև նրանց օգնելու, նրանց հետ զրուցելու, տանը նրանց այցելելու հնարավորություններ։ Եթե միայն ավելի շատ ժամանակ ունենայի։

Սիրառատ ողջույններ Եբրայեցիս 12. 2. 3-ով

ձեր նվիրված,
Բոդիլ Բյորն