Բոդիլ Բյորնից
Իմ սիրելի՛ ընկերներ, ինչքա՜ն լավ է խաղաղ և ապահով, կանոնավոր պայմաններում նստել տանը քո սիրելի հայրենիքում և գրել ձեզ։ Եվ ազատ կարողանալ գրելը, այնպես, ինչպես մտածում ես և զգում՝ առանց ստիպված լինելու մանրամասն մտածել ամեն մի բառի շուրջ, անհերքելիորեն լավ է։ Նախևառաջ պետք է ջերմագին շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր իրենց աղոթքում, մտքերում և գործում, հետևել են ինձ արյան և արցունքների երկրում, նրանց, ովքեր պայքարել են, տառապել և աշխատել ամենադժբախտ մարդկանց համար, որոնց համար սրտիցս արյուն է կաթում։ Ուզում եմ խնդրել ձեզ համբերությամբ աշխատել և աղոթել և չհոգնել ու չդադարել հուսալ ավելի պայծառ ապագա հայ ժողովրդի համար։ Հեշտ է աշխատել լուսավոր և խաղաղ ժամանակներում, որտեղ ամեն ինչ ժպտում է քեզ և որտեղ առաջընթաց կա աշխատանքում, բայց կարևոր է չկորցնել խիզախությունը և առաջ նայել, երբ փոթորիկ է բարձրանում և ալիքները մոլեգնում են՝ սպառնալով կուլ տալ մեր կյանքի նավակը։ Լավ է ունենալ Նրան, ով վարում է