Jump to content

Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1917 Vol. 10 nr. 4.pdf/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարծես Աստված էր ուղարկել․ հենց այդ օրերին մի հայտնի գերմանացի քահանա կնոջ հետ եկավ Հարունիե, այնտեղից պետք է գնային Կոստանդնուպոլիս՝ զինվորների տուն, և ես շատ շնորհակալ էի Աստծուն, որ ամեն ինչ այսքան լավ էր դասավորել ինձ համար, քանի որ Թուրքիայում լավ չէ միայնակ երեխայի հետ ճամփորդելը՝ հատկապես պատերազմի ժամանակ։ Հնարավորինս լավ ձևով իրերը դասավորեցինք, ուտելիք պատրաստեցինք, որովհետև չես կարող հաշվել, թե ինչքան ես ուտելու այսպիսի ժամանակներում։

Հենց այս օրերին ֆոն Դոբլերի երեխաներից ամենակրտսերը՝ 1.5 տարեկան տղան, այնքան վատ հիվանդացավ, որ գրեթե կարծում էինք դիզենտերիա է, որովհետև շունչը կտրվում էր, և գերմանացի բժիշկն էլ, որին կանչեցինք, նույնն ասաց։ Մի քանի օր վախենում էինք նրա համար, բայց փառք Աստծու նա ապաքինվեց․ հիվանդությունը միայն երեք օր տևեց, և կարողացանք հեշտությամբ պատրաստվել մեր ճամփորդությանը։

Մայիսի 10-ին հեռացանք ձիով, մեզ ուղեկցում էին մեր սիրելի ընկերները և մի խումբ երեխաներ։ Փոքրիկ Ֆրիտյոֆը այնքան վստահ և ամուր էր նստել գոգս, երբ ձիավարում էի։ Միայն սկզբում մի քիչ վախեցավ, հետո արդեն ուրախացավ։ Մոտավորապես երկու ժամ ձիավարելուց հետո հասանք դաշտ և արահետով իջանք Մամուրիե, որտեղից սկսում է ճանապարհը։ Ճանապարհին բարեբախտաբար հանդիպեցինք գերմանացի գլխավոր հյուպատոսին, որը եկել էր Բաղդադից, որը նվաճել էին անգլիացիները։ Նա 4 տեղանոց սանիտարական վագոն ուներ և սիրալիր առաջարկեց մեզ ճամփորդել իր հետ։ Աստված կրկին մեզ ապահովեց, որ կարողանանք հանգստանալ այդ գիշեր։ Մամուրիեի զինվորների տանը գտնվող քույրն այնքան սիրալի էր, որ մեզ համար տաք ընթրիք ուղարկեց վագոն, մինչ սպասում էինք, քանի որ ժամանակ չունեինք ինքներս այնտեղ գնալու։ Գերմանացի բժիշկը գոհ էր փոքրիկ Ֆրիտյոֆից, որը գիշերը լավ էր ու հանգիստ և եզրահանգեց, որ հայ երեխաները նույնքան լավն են, որքան գերմանացի երեխաները։ Հաջորդ առավոտյան վառարանի վրա սուրճ եփեցինք, որը բերել էինք մեզ հետ և մեր ուտելիքի զամբյուղի բոլոր բարիքներով մի լավ նախաճաշ պատրաստեցինք։ Ճանապարհին դժբախտաբար քահանայի կինը հիվանդացավ մալարիայով․ ակնհայտորեն երկաթուղու թրմփոցներից ու ցնցումներից էր, քանի որ թուրք ծառաները հավանաբար չգիտեին, թե ինչպես պետք է վարել գնացքը․ աղիներում սուր ցավ ուներ։ Ստիպված էին ճանապարհին ամուսնու և գերմանացի բժշկի հետ մնալ կայարաններից մեկում։ Երեկոյան մոտ հասանք զինվորների տուն, որտեղ գիշերվա համար ուտելիք և մնալու տեղ ստացանք։ Փոքրիկ տղան և ես ստիպված էինք մնալ մեծ ճաշասենյակ-վրանում, որտեղ էլի մարդիկ էին մնում։ Բարեբախտաբար վերմակներ ու բարձեր ունեի, այնպես որ կարողացանք մի քիչ քնել։ Վաղ առավոտյան հրաշալի եղանակին շարունակեցինք ճանապարհը․ մեզ ուղեկցում էին մեր մեծ տղաներից երկուսը, որոնք զինվորների տանն օգնում էին նրանց։

Այդ օրը հրաշալի ճամփորդություն էր։ Ամբողջ ճանապարհն անցանք դեպի Տարսոն։ Ամենագեղեցիկ և հրաշակերտ բնությունն ունի, որ կարող եք պատկերացնել՝ հսկա, բարձր լեռները՝ մասամբ ծածկված եղևնիներով, վայրի ժայռերն ու կիրճերը, խորը ձգվող գեղեցիկ հովիտը։ Հետաքրքիր կառուցվածք ուներ՝ բազում երկար թունելներով, երկաթուղիները ոլորվում են այդ բոլոր բարձր լեռներով և բարձրանում վեր․ շատ տեղերից գեղեցիկ տեսարաններ են բացվում։ Փոքրիկ Ֆրիտյոֆը հավանաբար մրսեց, որովհետև բոլորովին լավ չէր առաջին երկու օրը և այնպիսի խռպոտ ձայն էր լսվում, երբ շնչում էր։ Վախեցա, որ նույն հիվանդությունն ունենա, ինչ որ փոքրիկ ֆոն Դոբլերը, բայց փառք Աստծու օրեցօր լավացավ և այնքան լավ ու ուրախ էր ճանապարհին։ Չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե նա լավ չզգար իրեն։ Օգնեց այն,