Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գայլը միասին եյին արածում. մարդիկն իրանց սովորական աշխատանքի հետ եյին, իսկ այսոր, վոր կողմը դառնում ես՝ մտքերն հուզված են և ուշադրություեները լարված։ «Ալեքսանդրապոլ, Կարս, Ոսմանցի, Բեհբուդով, զորք, ասկյար« —ահա այն խոսքերը, վոր ամեն անկյունում ականջներդ չորս շինած՝ լսում ես ու զարմանում ։


Կռիվը բորբոքվեցավ Շիրակումը և մեր յերկրի բերքերն այնտեղ տեղափոխվեցին։ Բոլորը խլվեց և կրվեց դեպի պատերազմի դաշտը։


Խլողներն յեղան իրանք արդյունահանողները. նրանք թանգ գնով եյին վաճառում իրանց արդյունաբերությունը. յեղան դրամատերերը՝ սրանք առնում եյին առաջին ձեռքից և կրկնապաատիկն ոգտվում. յեղան նույնպես և տեղական վարչություններից կարգված հարկահանները։


Ցավալի և տաժանելի յեր այդ ժամանակ գեղջուկի վիճակը. յուր դառն աշխատանքը—աստուծո տված բարիքը, վորոնցով առատ եր այդ տարին, ռամկի գլխին պատիժ դարձավ, նորա արդար վաստակն յուր քթերիցն յեկավ:


Բավական եր, վոր անխիղճ կապալառուի ստորաքարշ գործակատարն յուր վոսկով վարձած լրտեսների ձեռքով հոտ առներ, թե այս ինչ գյուղում մի վորևե գյուղականի մոտ ամբարած կա, ինչ տեսակ և լինի միևնույն ե, հացահատիկ, կամ աղացած ձմեռվան ալյուրի պաշար,—ահա գավառապետի կամ յուր ոգնականի գրագիրը, յասավուլը, շատ անգամ նույն պաշտոնատարներից մեկն ու մեկը հանկարծահաս հարձակումն եյին գործում, դատարկում եյին շտեմարանը, բարձում եյին հենց իրանց պաշարատիրոջ գրաստին և քշել եյին տալիս այնտեղ, ուր արյունը ջրի հետ միացած եր, ուր հազարավոր մարդիկ բերվածը ուտում, մարսում, սպառում եյին և մյուս որը կրկին գտնում եյին տեղը լի։


Այդ ապորինի հափշտակվածի փոխարեն կապալառուն, իբրև վողորմություն, շպրտում եր յերկրագործի յերեսին նախկին եժանության ժամանակի գինը, մի վարձատրություն, վոր այսոր ծաղրալի յեր անվանելը։


Շատ անգամ յերկուստեք համաձայնություն եր գլուխ գալիս կապալառուի և գյուղական ստորին վարչությունների մեջ, տալիք աննշան գումարը վերցվում եր մի նորաստեղծ, յերևակայական հարկի վճարք և հավասար կիսվում մեքենաներ լարողների մեջ։


Չենք իմանում ինչպես և ինչ ճանապարհով, բայց մի որ ել ամենքը տեսան մեր կոլոտ չարչուն փերեզակության ցնցոտիներն իսպառ մի կողմը ձգած: