Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ընչանք յե՞րբ ֆահրատի փուշ դառնաս, առաջքիս ցցվես, դուզ ճամփիս քար շաղ տաս, բորբոքված հարձակվեց տանուտեր Խուդոն ճշմարտախոս մարդի վերա և ձեռքի թբլխլի կակուդ ճիպոտն այնպես անզգուշաբար վրա բերեց նրա կրծքին կախած վոսկի մեդալին, վոր ճիպոտի ծայրը յերեսախառն դիպավ աչքի աղբյուրականը և արյունը շռռաց ինչպես շատրվանի խողովակից։


- Ա՛յ մարդիկ, վկա կացեք, դարձավ վիրավոը դեպի խանութի առաջին ժողոված հասարակությունը. Մելիք-Բադալն որ ծերության՝ վոսկի մեդալը դոշին՝ հարամկերի աման լպստող Խուդոյի ձեռքով ծեծ կերավ փոշիմանողի (զղջացող)մերը տղա բերի։


— Ձեռիցդ յեկածը չխնալես՛, հեռացող Մելիքի քամակից ճիպոտը ճոճեց տանուտեր Խուդոն և Գոմշակերենց Պետոյի դուքանը փեչատեց:


Հաճախորդը Մելիք- Բադալն եր։ «ՑԵՑԵՐ»

1Գյուզական բռունցքների իշխանությունը:


ՄՒԿԻՏԱՆ ՍԱՔՈՅԻ ՅԵՐԿՎՈՐՅԱԿԸ. Նոյեմբերի մառախլապատ և ցուրտ յերեկոներից մեկն ե. աղքրատ ու հարուստ կուչ են յեկել իրանց տներումը. չքավորները վաղուց յուրյանց ունեցած չուլ ու փալասի տակն են հավաքել կիսամերկ յերեխաներին, իսկ իրանք՝ մարդ ու կին կողքերից աջ ու ձախ պառկած՝ յուրյանց մարմնի բնական տարությամբն ու արտաշնչությամբը մի փոքր ջերմություն են ավելացնում անմեղ արարածների մեջ, մինչև վոր քունը փակում ե. իսկ հարուստները կերել են աստուծո տված ընթիքը և քու ըսու շրջակայրում՝ տաք թոնրի բոլորքը՝հաստ ու փափուկ անկողինների մեջ հանգստանում։

Միայն Սամփսոնն եր,վոր տեղը մտած՝ սուտ խռմփացնում եր և յերբ հոր ու մոր քչփչոցն իսպառ դադարեց, հագավ շորերն ու ծածուկ յուր ծանոթ պատը բարձրացավ։


Ի՞նչ ե այս. Սամփսոնի աչքերը սևացան. նա սարսափեց, մնաց կանգնած Բարսեղենց պատշգամբի վերա և չեր վստահանում մոտենալ նվիրական պատուհանին ու վորոշյալ նշանը տալ. նա սկսեց աչքերը տրորել՝ ճիշտ քնից նոր ղարթածի նման , վորի աչքերը առավոտյան արեգակի ճառագայթներից ինքնաբերաբար ծածկվում են և շփվելով միայն փոք առ փորը ընտելանում են լուսին։