Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կացած լինեյիր , գոնե հիմի մեկ որինավոր տավարած կլինեյիր . գնա, գնա՜ եգուց մեր տավարը պահիր, քեզանից գիտուն մարդ չի դուրս գալ... — Ի հարկի, վոր յեu ել քեզ նման սուտ ու մուտ մասալներով խոսեմ, են ժամանակ ինձ գիտուն կհամարես։ Աստված քեզ մի ճարտար ու սրախոս լեզու յե տվել, բայց սրտումդ մի քիչ սեր, մի քիչ գութ չի դրել։ Դու, ղորդ ե, հավ չես մորթում, թե արյուն չեմ ուզում անիլ, բայց միևնույն ժամանակ վորդեսպանույուն ես անում...Յես հիմա լավ ճանաչեցի քեզ. քո գլուխը ծուռ ու մուռ, գաղափարներով ե լցվել, ել ուղիղ մտքի, ուղիղ գաղա֊ փարի համար տեղ չի մնացել...


— Յեղբայր, վոր դու ինձ եդպես ես ճանաչել, գնա ուրեմն իմ տանից, ել ինձ մոտ մի կենալ. վեր կաց, կաց կորիր.... Հակառակի պես վորտեղից յեկավ ելի քաջքերս մոդ արավ գլխիս, մաղուլ մեզ համար հանդարտ նստած եյինք...


— Փանջեր ել ունի՜ս, ինչ տեսակ զադեր են եդ քաջերը...


— Դե՜ հառամզադա, դո՜ւրս, դո՜ւրս իմ տանիցը. գնա կորի, ել աչքիս չերևաս ...


Արդարությունն ել ժամանակ չկորցրեց, չսպասեց, վոր հայրը նրան մեկ լավ մկրտեր։ Առանց ուշք դարձնելու մոր արտասուքին՝ ձեռքը ձգեց կախ տված զենքերը, վորոնց վրա վաղուց եր դրել, ու դուրս փախավ։ Հռիփսիմեյի ձայնը լսեցին գեղամիջի մարդիկը և հասան ազատեցին մեր ճգնավոր դառած Ավետիքի ձեռից ։ Արությունը չիմացավ այս , նա գնա՜ց, կորա՜վ ...


.....Գեղամիջով հեռանալիս՝ Արությունի առաջը վոչ վոք չկտրեց. չեր ել կարծում վոչ վոք,վոր նա գլուխը վեր կալած՝ գնում ե կորչելու, վոր ազատվի հոր հալածանքից։ Մի ժամից հետո մայրը ձիավորներ ուղարկեց վորդու յետևից , վոը հետ դարձնեն , բայց չգտան. նա ճամպից շեղվելով՝ մտել եր անտառն ու անհայտացել։


Արությունը շատ հեռու չգնաց. նա պտտվում եր Լոռու և Շիրակի գյուղերում, ուր մի տեղ վարժապետ եր դառնում , մի տեղ նախրապանի հետ եր ընկերանում, մի այլ տեղ չոբանի, բայց վոչ մի տեղ քանի ամիս չեր մնում, վոչ մի տեղ նրա վոտքը չեր կապվում։ Նա կարծես մի բան եր կորցրել, ման եր գալիս վոր գտնի, բայց չեր գտնում. չեր իմանում, վոր կորածն ինքն ե, ինքը պիտի գտնվեր ում և իցե ձեռքով և լույս աշխարհք հանվեր։ Շատ անգամ սարից սար, հովտից հովիտ անցնելով՝ վորսորդություն եր անում և նրանով հոգում իր հագուստն ու կապուստը, թեև նպա—