Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


Ա՜խ, յեթե հայի ուսերը ճեղքեր
վոխերիմ լուծը յուր բռնավորի,
վորպես ճեղքում ես դու արձակ յեթեր
շքեղ կազմությամբ կարող թևերի։

Ինչ գեղեցկությամբ փռվում են դաշտեր
հայացքի առջև նորատես մարդի.
վոսկի հոսանքով գույն գույն ծաղիկներ
ճոճվում են վորպես խաղացքն առվակի։

Բայց ափսոս, ինչպես շտապ քայլերով
ճանապարհորդը վոտքըն ե կոխում,
նա սկսում ե անիծել հոգով
այն, ինչ առաջուց դրախտ եր թվում:

Ահագին ժայռեր և ապառաժներ,
ծավալված լուսով նոր արշալուսի,
ցցված են այստեղ։ Մարգագետիններ
վոռոգված ցողով հանդես են գալի։

Հառաջ և հառաջ, — և վոչ մի վայրկյան
չե կանգնում Լևոն։ Թեքվում են սարեր։
Ծածկվում են կաղնիք.— և նոր տեսարան,
նոր փոփոխություն, և նոր հրաշքներ։

Լևոնի հոգին, վոր այնքան ցավով
ատում ե հանգիստ, նման ե կյանքին
հարազատ ազգի, վոր լի բաժակով
ճաշակում ե թույն դագաղի կողքին։

Զմրխտյա դաշտեր. այստեղ համասփյուռ
մանուշակ, հասմիկ գարուն սիրելի
դալար հովիտից փչում ե զեփյուռ,
վորպես շունչ դեռաբույս կուսի։

Տես, ականակիտ այստեղ ջինջ առվակ
հեզիկ վազում ե ծաղիկներ ի տակ
վայրի շուշանը գլխիկը կախած,
գգվում ե ջուրը և ե զմայլած։

Լևոն կարծում ե, վոր այդ պարզ քջրեր
հեռու կտանեն կսկիծը սրտի.
կժպտա գարուն, կգան ծիծառներ.
փոքր ինչ կզարթի վշտացած հոգի:

Զարկում ե քնարին, բայց նա հնչուժ ե
մի սրտասարսուռ, տխուր յեղանակ.
«Վողբա, պատանի», նա շշնջում ե.—
«Քեզ վաղ ե ըմպել փրկության բաժակ։