Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՐԱՖՖԻ

(1835-1888)

Կյանքը յեվ գրական գործունեյությունը


Յևվրոպական մտքով գեղարվեստական արձակի, ռոմանի իսկական հիմնադիրը հայ գրականության մեջ յեդավ Րաֆֆին, Հակոբ Մելիք-Հակոբյանը։


Րաֆֆին ծնվել ե Սալմաստի Փայաջուկ գյուղում 1835 թվին: Նրա հայրը յեղել ե պարսկաստանցի հարուստ վաճառական, միաժամանակ գյուղական խոշոր տնտեսության տեր։ Առևտրական կապեր ե ունեցել Սալմաստ գավառի, Խոյի, Ուրմիայի, Թավրիզի, անգամ Թիֆլիսի հետ: Մելէք-Միրզան, Րաֆֆու հայրը, իբրև Փայաջուկի ժառանգական մելիք՝ իր յեղբոր հետ հերթով կառավարելիս ե յեղել իրենց գյուղը։

Ուժեղ տնտեսությունն ու մելիքությունն առանձին հեղինակություն եյին տալիս Մելէք-Միրզայի նահապետական տանը։ Տասներեք զավակներից անդրանիկը Րաֆֆին եր։


Րաֆֆին սկզբնական ուսումն ստացել ե իր նկարագրած տեր- Թոդիկյան դպրոցում, ուր սովորել ե սաղմոս, ավետարան և նարեկ: Այն տարբերությամբ միայն, վոր նրա վանեցի ուսուցիչը տեր-Թոդիկից մի աստիճան առաջաղեմ ե յեղել։ «Գավազանով յերկաթյա» կառավարելու փոխարեն դիմելիս ե յեղել ապտակի զգաստացուցիչ զորությանը։


Րաֆֆին ճաշակել ե վանեցի «գիտնական» վարժապետի ապտակների համը, խնայելով վոր յեղել ե առաջին աշակերտն այդ Խալիֆայական դպրոցում։ Մանկան արտակարգ ընդունակությունները դրդում են հորը մտածել նրա ապագա ուսման մասին։ Դաժան դպրոցն ավարտելուց հետո 16 տարեկան Րաֆֆին հոր հետ գնում ե Թիֆլիս ուսումը շարունակելու։ Հինգ տարի մնալով այն-