ծերունիի դիտավորությունը, նա հառաջագույն յեկավ Բարդուղիմեոս առաքյալի վանքը և հայտնեց վանահայր Յեղիազար վարդապետին թե միքանի որից հետո ինչ դառն վիճակ եր սպասում Աղբակա հայերին։ Նա խորհուրդ տվեց վանահորը ոգուտ քաղել վանքի անմատչելի ամրություններից, և այդ նվիրական բերդը ընտրել վորպես մի պաշտպանողական դիրք, և այնտեղ հավաքելով շրջակա հայոց գյուղորայքի հարստությունները,—այնտեղից ընդդիմանալ թշնամուն։ Ոմար-աղան խոստացավ ինքն ել միանալ վանահոր հետ և իր խոստմունքը կատարեց գործով, վորովհետև նա յել յերկյուղ ուներ Ջալալեդդինից, և նրա արշավանրին չմասնակցելու համար վախենում եր յենթարկվել շեյխի վրեժխնդրությանը։ Ցեվ այս աատճառով իր տան հարստությունը նա հավաքեց վանքի մեջ, և իր մարդիկներով պատրաստ եր հարկավորված ժամանակ, միանալով հայերի հետ, ընդդիմանալ թշնամուն։
Յեղիազար հայր սուրբը ընդունեց իր վաղեմի բարեկամի՝
Ոմար-աղայի խորհուրդը, Վորի հավատարմության վրա կատարյալ
վստահություն ուներ, և Բարդուղիմեոս առաքյալի վանքի շրջակա
հայոց դյուղորայքի թե բնակիչներին և թե նրանց կայքը ու անասունները
հավաքել տվեց վանքի մեջ։
Բարդուղիմեոս առաքյալի վանքը այն հնադարյան վանքերից
մեկն եր, վոր իր գոյությունը պահպանում եր Լուսավորչի ժամանակներից։
Ամբողջ տասնևվեց դար, պատերազմելով բնության խըստությունների
և բարբարոս ձեռքերի դեմ, այդ վանքը կանգնած
եր, վորպես մի հսկայական հիշատակարան կրոնասեր հայի նախկին
ճարտարապետության։ Նա վկա յե յեղել բաղմաթիվ յեղեռնական
անցքերի տեսել եր կրակապաշտ պարսիկների, արաբների և
մոնգոլների բոլոր անգթությունները։ Նա իր հոյակապ կողքերի
վրա կրում եր բաղմաթիվ հիշատակարաններ, թե քանի քանի անգամ
կործանված ե յեղել, և կրկին հայկական ջերմեռանդությունը
նորոգել ե նրան։
Այդ վանքը բավական ամուր դիրք ունի, նա կառուցած ե մի
բլուրի բարձրավանդակի վրա, վորի գագաթը արհեստական բանվածքով
ավելի ևս բարձրանալով, նրա վրա դրած ե վանքի հիմնարկությունը։
Բլուրի յերեք կողմից շրջապատում ե ահագին խորությամբ
մի ձոր, վորի միջոցով հոսում ե Տիգրիսի վերին ճյուղերից
մեկը, վոր սովորաբար կոչվում ե «Վանքի գետ»։ Բլուրի չորրորդ
կողմը միանում ե մի լեռնային թեքի հետ, վորի վրա դրած ե մի
հայոց գյուղ, վորը վանքի սեփականությունը լինելով, կոչվում ե
«Վանքի գյուղ» և նա հարյուր քայլ հաղիվ հեռու կլինի վանքից։