Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն ժամանակ, յերբ յերկրի իշխանի դագաղն եյին ներս տանում։ Իսկ այժմ ով եր մեռյալը... ո՞ւմ համար եր այդ սգավորությունը...


Սրտի խորին բաբախմունքով ներս մտավ նա։


Առջևից գնացող դրոշակակիր ձիավորը առեց գոտիից քարշ ընկած շեփորը և մի քանի անգամ հնչեցրեց։ Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, վոր յերեք անգամ լսելի յեղավ մայր յեկեղեցու բարձրություններից։ Այդ ձայնը վորպես յերկնքի սպառնական ձայնը, սարսափ ազդեց «ուրացողի» վրա...


Նա շարունակեց աոաջ գնալ։


Ուրախ, աղմկալի Հադամակերտը ներկայացնում եր մի մեռյալ քաղաք։


Փողոցներում վոչ վոք չեր յերևում, չեյին յերևում և անասուններ։


Վոչ մի ձայն չեր լսվում, վոչ մի շշունջ անգամ չեր խռովում ընդհանուր գերեզմանական լռությանը։


Այն փողոցը, վորով դնում եր նա և վորը ուղիղ տանում եր դեպի իշխանական ապարանքը, նրա վրա խիստ ծանր և սպանիչ տպավորություն եր գործում։ Հատակը ծածկված եր մոխրով։ Բոլոր տների դռները փակ եյին։ Իսկ դռների ճակատները նույնպես պատած եյին սև պաստառներով։


»Իմ քաղաքացիքը, — մտածում եր նա, — յերես են դարձրել ինձանից... Նրանք իմ վրա նայել անգամ չեն կամենում... Նրանք ինձ մեռած են համարում այո բարոյապես մեռած»...


Բարկությունը խեղդում եր նրան, յերբ մտաբերում եր վաղեմի ժամանակները։ Յեղել եյին որեր, յերջանիկ որեր, յերբ նա հաղթական փառքով վերադառնում եր պատերազմից, այդ փողոցի հատակը ծածկված եր լինում ծաղիկներով ու կանաչ տերևներով։ Իսկ այժմ նրանց փոխարեն մոխիր եր ցանած, դռների ճակատները զարդարած եյին լինում գորգերով, թավիշեերով, գույնզգույն կերպասներով և ամենագեղեցիկ գործվածներով, իսկ այժմ ամբողջ քաղաքը սուգ եր գզեցել։ Կանայք ե աղջկունք, ծեր և տղա տանիքներից ու լուսամուտներից վողջունում եյին նրան։


Իսկ այժմ վոչ մի ձայն չեր լսվում։ Սկսյալ քաղաքադռնից, մինչև յուր ապարանքը հասնելը, ամեն մի քայլում զոհեր եյին մատուցանում նրա առջև։


Քահանայական դասը, յուր ամբողջ սպասով զգեստավորված վոսկեհուռ զգեստներով, խաչերով ու խաչվառնեբով առաջնորդում եյին նրան և որհնության շարականներ եյին յերգում։ Ինքը պատված եր լինում յուր ավագներով, իսկ առջևից տանում եյին իշխանական տան նժույգները, զարդարած ամենաթանգագին ասպազենքով։ Իսկ այժմ դրանցից և վոչ մեկը չկատարվեցափ...