— Դուք խոսում եյիք, թե ինչպես պետք ե 1¼ ֆունտի ծանրություն ունեցող աղյուսի կտորը գործ ածել մեկ ֆունտի տեղ բամբակ դնելու, ժամանակ։
— Հա, այդ եյի ասում, հիմա քեզ մի բան պատմեմ։
Նա պատմեց, թե ինքը մի ժամանակ մետաքսի առևտուր ուներ
Նուխիի, Կախի և առհասարակ Լեզգիստանի կողմերում. ժողովուրդը
այն աստիճան միամիտ, հիմար և անփույթ եր, վոր ամենևին
հասկացողություն չուներ չափերի կամ կշիռների վրա։ Այն
ժամանակը մի պտղաբեր ժամանակ եր և ինքն այն ժամանակ կարողացավ
դնել իր հարստության հիմքը։ Մարդիկ վոչխարի խելք
ունեյին։ Բայց հիմա՞... հիմա բոլորն ել «սատանայացել» եյին...
Գնում եր գյուղերում մետաքս հավաքելու մետաքսը այն ժամանակ
նույն արժեքն ուներ, իՆչ վոր ունի այժմ բամբակը։ Ինքը
ուներ մի հրաշալի կշեռք, վոր միշտ իր հետ եր ման ածում, վորովհետև
գյուղացիների մոտ կշեռք գտնել դժվար եր։ Կշեռքը իսկապես
մի հասարակ կշեռք եր, փայտյա լծակով, հարդից հյուսած
թաթերով (նժար), վոր կախված եյին լծակից կաշուց շինած փոկերով,
բայց նա ուներ իր մեջ մի գաղտնիք, վոր, որինակ, չորս
ֆունտ ծանրություն ունեցող մետաքսը կարելի յեր նրա մեջ յերկու
ֆունտ ծանրություն ունեցող քարի հետ հավասարացնել։ Այդ
գաղտնիքը գտնվում եր կշեռքի լեզվակի մեջ, վորից բռնում և
կշռում են։ Լեզվակը այնպես եր հարմարեցրած լծակին, վոր յեթե
ձեռքդ դեպի նետաքսի կողմը թեքեյիր, մետաքսը անհամեմատ թեթև
կգար, իսկ յեթե ձեռքդ դեպի մետաքսի կողմը թեքեյիր, մետաքսը
անհամեմատ ծանր կգար։ Ուրեմն գնողի կամքիցն եր կախված իր
կշեռքը այնպես գործ ածել, վոր միշտ ոգուտը իր կողմը մնար։ Դա
մի հրաշալի կշեռք եր. մի ագուլեցի զոկ քանի—քանի անգամ հինգ
հարյուր ռուբլի յեր տվել, վոր առներ այն կշեռքը, և պատրաստ եր
հազար ել տալու, բայց Մասիսյանը չեր ծախել, և մինչև այսոր
ել պահում ե իր մոտ, և միշտ կպահե վորպես մի սրբություն,
վորովհետև նրանից շատ «խեր» եր տեսել...
Վերջացնելով իր կախարդական կշեռքի պատմությունը, Մասիսյանը
սկսեց բացատրել քարերի վորպիսությունը, վոր այն ժամանակ
գործ եյին ածվում վորպես չափ։ Կշեռքի վորոշված քարեր
կամ չափեր չկային, ասում եր նա, այլ քսան հատ ռուսաց արծաթյա
ամբողջ ռուբլիանոց մանեթների ծանրությունը համարվում
ըր մի ընդունված չափ. և ինեքը միշտ ընտրում եր Յեկատերինայի
ժամանակից մնացած ահագին մանեթները և նրանցով եր կազմում
իր կշեռքի ծանրության չափը: Ահա այն ժամանակն եյին առատ