Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նա բոլորածին այլ կերպ բացատրեց իր ծոմապահության պատճառը։ Տեր հայր, ասաց նա, կարող ե պատահել, վոր յես ստիպված կլինեմ մի վորևե լեռան խորքերում պատսպարված լինել, վորտեղ բնակչություն կա և վոչ հաց,- կարող ե պատահել, վոր հանգամանքների պատճառով յես ստիպված կլինեմ միքանի որ այնտեղ քաղցած մնալ, չե վոր այժմյանից պետք ե սովորեցնեմ ինձ քաղցածության։ Յեվ այնպես, նա միշտ յերևակայում ե՝ մի անապատական լեռնային կյանք, հեռու մարդկային բնակությունից, ամայության մեջ, խուլ մթին քարանձավներում, և մի այդպիսի կյաքի համար վաղորոք աշխատում ե պատրաստվել։ Բայց ինչու համար,- վոչ վոք չգիտե։


— Այդպիսի մի տարորինակ մարդ ե նա, —շարունակեց տեր հայրը. — յեթե մոտենաք նրա բնակարանին, այնտեղ կտեսնեք զանազան մեծությաթյամբ զանազան քարեր: Համարյա ամեն որ վորոշյալ ժամերում, նա այդ քարերը բարձրացնում ե և ձեռքով զանազան շարժումներ ե գործում: «ՈՒժս փորձում եմ, — ասում ե նա, — վոր տեսնեմ, յեթե մի որ պետք լինի այսպիսի քարեր միմյանց վրա դարսել, արդյոք կարո՞ղ կլինեմ»։ — «Քարերով տուն պիտի շինեք»։ — «Վոչ, մի ուրիշ բան»... Յեվ այսպես, փոքրը ցած ե դնում և ավելի մեծն ե վեր առնում, և անդադար շարում ե միմյանց վրա: Չափազանց հոգ ե տանում թե իր մարմինը ամրացնելու և թե իր ուժի վրա։ Մեր գյուղում հազիվ մի տղամարդ կգտնվի, վոր նրա չափ ուժեղ լինի: Յեթե մեկը նրանից ուժեղ ևս լինի, բայց նա այնպիսի սատանայական ֆանդեր գիտե, վոր ձեռքը ընկած մարդին կկաշկանդե և հավի նման իր վոտների տակը կդնե։ Այդպիսի դեպքեր շատ են պատահել։ Նրանից որինակ առնելով, մեր յերեխաները ևս սկսել են հետևել նրան։ — «Առողջ և զորավոր մարմնի մեջ ե բնակվում զորեղ հոգին», — ասում ե նա, — «պետք ե աշխատել զորացնել մարմինը»։


Յես խորին ուշադրությամբ լսում եյի։ Տեր հայրը շարունակեց.


— Յես յերբեք չեմ տեսել մի այդպիսի անհանգիստ մարդ. վոչ մի րոպե դադարում չունի։ Յերբ դասերը կվերջացնե, վոտքի վրա մի բան կուտե և իսկույն վազ կտա դեպի դաշտը։ Այնտեղ հնձվորի հետ հունձ կանե, վոր ցույց տա, թե ինչպես պետք ե հնձել, այնտեղ հերկավարի հետ կհերկե, վոր ցույց տա, թե ինչպես պետք ե հերկել, և շատ անգամ, բահը առած, բարջարանոցներում ածուներ կփորե։ Բանջարների մշակությունը մեր գյուղում բոլորովին անծանոթ եր, նա որինակ տվեց մեզ, իր դպրոցի մոտ մշակելով մի