Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


* * *


լոկ այն ժամանակ մարդիկ իմացան
այն ազնիվ սերը սրտի մեջ փակած,
վոր կույր աչքերուն յերբեք չերևաց.
իմացանք վոր կար նաև այնպես սեր,
վոր հաստ փաթաթով ծաղրի պատած եր.
վոր քարկոծ արին այն խեղճ բժիշկը,
վոր ցավով՝ նոցա բժշկեց վերքը:




ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿՐԹԱԾ ՀԱՅ ՅԵՐԻՏԱՍԱՐԴ


* * *


Տեղը յեկավ՝ հայ ե նա, տեղը յեկավ՝ այլազգի,
իրոք վոչ այդ և վոչ այն ե, այլ ծնունդ մի նոր ազգի։
Հագնվում ե նա միշտ en grand, ման ե գալիս ala cbique,
ճաշ ե ուտում, ուր եք կարծում, chez Dusseau կամ Dominique.
կարգում ե նա Morning, Debats, վոչ Բազմավեպ, ah! fo donc!
ֆրանսերեն ե կոտրատում, հայերենն ե mauvais ton.
զարթում ե նա ուղիղ մեկին, անկողնի մեջ թեյ խմում,
նախաճաշիկն ե յերեքին, գաղիացու պանդոկում.
վեցին քառորդ ճաշի ժամ ե չնաշխարհիկ մեր հային,
վոչ թե ստիպված ե այդ անել, այլ վոր վրան շատ խոսին:
Ուշի ուշով հետևում ե Պետերբուրդի լուրերուն,
դերձիկից ել ճիշտ տեղյակ ե новомодный շորերուն,
թեև զուրկ ե մուզիկայից, բայց опера սիրում ե,
B03io անուշ ձենից նորա խելքը գնում ե։
Պինդ խոսում է, ինչ վոր կանխավ fenilleton ում ե կարգել,
խոսքով աշխարհ կործանում ե մեր պարոնը անարգել.
Նեպիր, Դունդաս ու այլ անձինք են նյութ նորա զրույցին,
պախարակում ե Hugօ-ին ու սիրում ե Դիկկենսին։
Նա սիրում և, նա ատում ե վոչ սեփական իր խելքով,
նա խմում ե, նա ուտում և վոչ իր բերնի ճաշակով.
նորա խելքը fenilleton-ն ե прейс-курант-ն ե ճաշակը,
ու Գիտությանց ճեմարանը և վոր ասես պանդոկը։
Քանի տարի քաշ ե գալիս Պետերբուրգում այս կերպով
ու հետ դառնում իր հայրենիք դատարկ խելքով ու ջիբով։
Այնուհետև պահանջմունքը նորա մեծ են, անհեթեթ,
միայն ինքն ե խելոք, գիտուն, իսկ այլք՝ կոպիտ ու տգետ։
Այդ ինչ զարմանք, վոր հիմարը ուզե պատիվ իր անձին,
նա յե հիմար, վոր անարժան տա պատիվը հիմարին.
բնութենեն խելազուրկին Պետերբուրգը խելք չի տալ,
մեծ հունար չե փողոցներում աննպատակ միշտ ման գալ: