Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՅԵՐԿՈՒ ԽՈՍՔ

«Հայ գրականության» յերկու հատորի մեջ ամփոփված են գրական նմուշներ, արձակ և չափածո, միմիայն արեվելահայ հեղինակների գործեր։

Հեղինակները դասավորված են մոտավորապես ժամանակագրական կարգով։ Ասում ենք մոտավորապես, վորովհետև գրողների նկատմամբ ժամանակագրությունը, այսինքն նրանց հաջորդական դասավորումը խառը կարգով կիրառել գրեթե անհնարին ե։

Այդ կարգը վորոշելու համար գրողի ծննդյան և մահվան տարեթիվը վճռական մոմենտ չե, քանի վոր կան գրողներ, վորոնք իրենց գործունեությունն ավարտելուց յերեք-չորս տասնյակ տարի հետո։

Գրվածքի առաջին անգամ լույս տեսնելու տարեթիվը նույնպես վճռական չե, վորովհետև գրվածքներ կան, վորոնք տպագրվել են գրվելուց տասնյակ տարիներ հետո։

Վորոշ կարգ պահպանելու ամենավճռական (վերևի յերկու մոմենտների հետ միասին) մոմենտը կարելի յե համարել տվյալ հասարակական միջավայրի կացության կամ զարգացման այն ժամանակաշրջանը, վորի հետ հոգեբանորեն ու աշխարհայացքով կապված ե յեղել հեղինակը և վորի նկարագիրը տալիս ե նա իր գրվածքով։ Այս դժվարությունների հետևանքով ե, վոր մեր ընդունած ժամանակագրական կարգը համարում ենք մոտավորապես ճիշտ։

Այդ յերևույթը կարելի յե շեշտել բոլոր գրական պատմությունների մեջ ել։

«Հայ գրականության» առաջին և յերկրորդ հատորներն ընդգրկում են տասնիններորդ դարի և քսաներորդի առաջին քառորդի հայ գեղարվեստական գրականությունը նմուշներով։

Խոստովանում ենք, վոր բերված նմուշները բավական չեն։ Յերկու հատորի մեջ ավելին զետեղել չեր կարելի։ Թերություններ անշուշտ կլինեն, և դա նկատելի կլինի ամենից առաջ գրականության ձեռնհաս դասատուներին, վորոնց գործնական ցուցմունքները մեզ համար վճռական նշանակություն կունենան յերկրորդ հրատարակության ժամանակ։ Այդ ցուցմունքները մենք կընդունենք շնորհակալությամբ։

Ընթերցողներն ու մասնագետ դասատուները կնկատեն, վոր «Հայ գրականությունը» կազմված ե վորոշ ծրագրով, նյութերի ընտրությունը