Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միայն չեր սիրում ուսման առարկաներ, այլ և յերաժշտություն, վորը պարի հետ միասին, ինչպես հայտնի յե, ռուս որիորդի լուսավորության առածին պայմանն ե, — այժմ Աալթմազովի ազդեցության տակ գիշերները լուսացնում եր մի տեորեմայի կամ մի սիմֆոնիայի վրա, վոր իր փեսացվի աչքին հաճելի յերևի։ Քանի-քանի անգամ իշխանուհին, սրտեն ախ քաշելով, ասել ե յուր մարդու «Ինչու այս գեղեցիկ և քանքարավոր յերիտասարդը ռուս կամ յեվրոպացի չե. ինչպես մեր Յեվդոկիան բախտավոր կլիներ»։ — Ինչո՞ւ այդպես սխալ ես դատում, պատասխանում եր իշխանը. միթե հայը լավ մարդ լինել չի կարող։ — «Ինչու չե, ասում եր նորան իշխանուհին. հայն ել լավ մարդ կարող ե լինել, բայց նա հայապես լավ մարդ կլինի և վոչ ռուսապես»։ — «Չեմ հասկանում, ինչ ես ուզում ասել, պատասխանում եր իշխանը։ Իշխանուհին ասում եր. «Լավ հայր յերբեք չի ռուսանալ, իսկ վատ հայեն վատթար մարդ չի կա աշխարհիս յերեսին։ Ուրեմն վոր կողմ կուզես շուռ տուր՝ Յեվդոկիան հայի հետ պսակվել չի կարող և չի պիտի պսակվի»։


Իշխանուհին յուր մանկությունը անցուցել եր մի հայաբնակ քաղաքի մեջ, ուր նորա հայրը գավառապետի պաշտոն եր կատարում. այդ պատճառավ նա կարծում եր, թե հայի բնավորությունը շատ խորունկ իմաստասիրել եր։


Թեև Ալթմազովը շատ լավ դաշնամուր եր նվագում, բայց նա հանձնառու չեղավ աշակերտներին յերաժշտություն սովորեցնելու, և այդ մանավանդ այն պատճառավ, վոր Յեվդոկիայի վարժապետը յերևելի Հենզելթն եր, վորի հետ բաղդատվելով, իհարկե, նա համբակ կարող եր համարվել։ Մի որ Հենզելթը իշխանուհուն հայտնեց, վոր ինքը շուտով արտասահման ե գնալու, բայց վախենում ե մի գուցե նորա բացակայության ժամանակ Յեվդոկիան մի անհմուտ վարժապետի ձեռք ընկնի և փճացնե իր կանոնավոր նվագելը։ Այդ պատճառավ խորհուրդ տվեց մի փորձառու և ընտիր վարժապետ վորոնել։ Իշխանուհին պատասխանեց թե՝ «գուցե յես վարժապետի ընտրության մեջ սխալիմ, չեյիք կամենալ արդյոք մեզ ձեր ընտրությամբը մի վարժապետ առաջարկել, ձեր բացակայության միջոցում»: — Ինչո՞ւ չե, պատասխանեց Հենզելթը, շատ ուրախությամբ. յես ի նկատի ունիմ մի մատաղահաս՝ յերաժշտության վարժուհի, ազգանունը միտս չե, բայց իմ ընտիր աշակերտներեն ե. յերթալու ժամանակ յես նորան կուտամ մի հանձնարարական նամակ, վորն ստանալով՝ իսկույն կընդունիք նորան. բայց նայեցեք,