Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ֆրանսիացի՞ չեք արդյոք, ասաց իշխանը, առանձին ուշադրությունով նայելով նորա յերեսին։


— Դուք ել չի գտաք. յես ֆրանսիացի ևս չեմ, պատասխանեց Սուսաննան, և շարունակում եր անմեղ յերեխայի նման հանաք անել, վոր վոչ վոք յուր առաջարկած դժվար առեղծանելիքը լուծել չի կարողանում։ Յեվ վերջապես ասաց բառի վանկերը իրարմե բաժանելով. «յես—հայ—եմ»։


— Դուք հայ եք, պատասխանեցին նորան ամենքը, նույնպես վանկերը բաժանելով և զարմացական ձայնով. ամենքը ասացին այդ, բացի Ալթմազովեն, վորին այդ գաղտնիքը վաղուց, հենց առաջին որեն հայտնի յեր։ Մի՞թե դուք հայ եք. յեթե չասեյիք, աստուծո անոնով յերդվում ենք, վոր ամենևին չեյինք գտնիլ, ասաց իշխանուհին, կարծես թե սաստիկ ուրախացած մի թանգագին գյուտի համար. ուրեմն այսոր մեր սեղանի վրա յերկու հայ հյուր ունինք՝ մինը դուք և մլուսը պարոն Ալթմազովը։


Յերբոր Սուսաննան լսեց Ալթմազովի հայ լինելը, յուր սրտի ուրախությունը բռնել չի կարողացավ, քիչ մնաց նորա գիրկը պիտի ընկներ, բայց ինքնիրան զսպեց, և ձեռքը նորան պարզելով, բռնեց նորան յուրի մեջ, և յերկար ու ամուր սեղմելով և յերեսի վրա անհուն սեր, ուրախություն և յերջանկություն հայտնելով, ասաց. — Ա՜խ, վորքան յես ուրախ եմ, վոր դուք հայ եք, վոր յես իմ մամազգիներես մի հոգի տեսա, վերջապես...


— Մի՞թե դուք հայր—մայր, քույր-յեղբայր, ազգականներ չունիք. հարցրին տանուտերերը, ցավակցելով։


— Վոչ, պատասխանեց Սուսաննան. յես բոլոր Պետերբուրգի մեջ միայնակ և վորբ եմ։


Յեվ նա պատմեց իր մասին հետագա պատմությունը.—


«Հայրս Սեվաստոպոլի դյուցազներեն մինն եր, վոր պաշարման տասներորդ ամիսը, ռմբակոծության ժամանակ, մահաբեր վերք ստացավ և մեռավ։ Նորա մահվան բոթը ստանալով, խեղճ և ցավագար մայրս ել ավելի տկարացավ և չորս ամիս տանջվելով՝ մեռավ: Յես մնացի միայնակ, վեց տարեկան յերեխա։ Հորս տերության ցույց տված յերախտիքի համար, ինձ զետեղեցին արքունի վարժարան, ուր տասը տարի մնալով, ավարտեցի ուսմանս ընթացքը: Բայց վոչ մի մերձավոր ազգական չունենալով, վարժարանի պատերեն դուրս չեկա: Բարի տեսչուհին, վոր ինքը յերբեք զավակ ունեցած չե, ինձ իր հարազատ աղջկա նման սիրեց, ինչպես և յես նորան մորս նման սիրել եմ, և վարժարանեն դուրս գալովն նորա բնակարանի մեջ տեղավորվեցա, ուր այժմ յես կենում եմ։ Թեև