Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս վերջին անգամն եր, վոր տեսան Սուսաննային. այնուհետև նա բոլորովին դադարեցավ իշխան Կաբիլկինի տունը հաճախելու՝ Յեվդոկիա յերաժշտության դասեր տալու համար։


Ձմեռը անցավ։ Ապրիլ ամիսն եր։ Մի որ Յեվդոկիան մի փոքրիկ նամակ գրեց Ալթմազովից հետ պահանջեց իր մատանին (ի հարկեք Ալթմազովի մատանին ել դրել եր նույն նամակի մեջ) ասելով, վոր նա չե կարող իր մոր կամքեն դուրս գալ, վոր հիմարություն ե յերեխայության ժամանակ տված խոսքը չափահաս տարիքին կատարելը, վոր ռուս արիստոկրատին մահացու մեղք ե, վորևե զգացմունքի համար, յուր բարձր դասակարգեն դուրս գալ և ստորինը մտնել, վոր նա թողնելով մայրաքաղաքի պալատների զվարճությունը, ինչ որ պիտի տեսնե փոքրիկ գավառական քաղաքի խրճիթների մեջ ուր մարդիկ և կովերը մի կտուրի տակ են կենում, վոր նա, Յեվդոկիան այնքան ույժ չունի, վոր կարողանա մի ոտարազգի և աննշան յերիտասարդի բռնել մտցնել բարձր ազնվականների կաճառը, վոր այսպիսի անհավասար պսակը ամեն հանցանքներեն աններելին ե խելոք և բարձրաստիճան մարդոց աչքում, վորոց կարծիքը արհամարհելը շատ վտանգավոր ե, և այլն, և այլն։


Նույն որը իշխան Կաբիլկինը ծրարի մեջ 500 մանեթ դրած և հետը մի փոքրիկ նամակ, ծառայի ձեռքով հասցրեց Ալթմազովին։ Նամակի մեջ գրած եր. «Յեվդոկիայի ուսումնառությունը վերջացած պետք ե համարել. այսուհետև նա ուրիշ համար պիտի պատրաստվի. ուրեմն ձեր իմ տան մեջ իբր ուսուցիչ մնալը՝ այսուհետև ավելորդ ե: Այսորևեթ պիտի ազատեք ձեր կեցած սենյակը, ուր պիտի հյուրընկալեմ իմ հեռավոր. մի ազգականին, վոր այսոր պիտի գա իմ տունը՝ հեռավոր քաղաքից, և, ինչպես ձեզ հայտնի յե, տանս մեջ, բացի նորանից, ուրիշ ազատ սենյակ չունիմ, իսկ այս 500 մանեթը ստացեք ինձանից. կուզեք ինչպես ընծա, կուզեք ինչպես կանխիկ ձեր ռոճիկը մինչև սեպտեմբերի ամիսն, վորով կլրանա մեր չորս տարվա պայմանագրությունը»։

Իշխան Կաբիլկին


Վրա անցավ յերկու տարի։ Ալթմազովը թեև համալսարանական ուսման ընթացքը ավարտեց և մաթեմատիկայի առաջին կանդիդատը յեղավ, բայց նա իր նպատակին հասած չհամարեց իրան. նորա գլխավոր նպատակն եր, մայրաքաղաք գալով, վոչ գիտություն, այլ փող և մեծ փող ձեռք բերել, բայց ալդ անիծած փողը, այդ ժանգոտ մետաղը չընկավ նորա ձեռքը։ Ալթմազովի սիրտը