Գ. ՍՈԻՆԴՈԻԿՅԱՆ
ԳԱԲՐԻԵԼ ՍՈԻՆԴՈՒԿՅԱՆ
(1825-1912)
Առաջին հայ դրամատուրգը, վորը իրական մոտեցում ե ունեցել
կյանքին և բավարարել դրամայի ձևական պահանջներին հայ
գրականության մեջ, դա Գաբրիել Սունդուկյանն ե։
Լինելով բուն թիֆլիսեցի և լավ տիրապետելով տեղական բարբառին,
նա վարպետ գրչով պատկերացնում ե նոր—նոր պատմական
ասպարեզ իջնող հայ առևտրական բուրժուազիայի սոցիալական
դեմքը։
Ծնվել ե Սունդուկյանը 1825թ. Թիֆլիսում, վաճառականի
ընտանիքում. նրա հայրը քաղաքի հին բնիկներից եր, մոքալաքներից,
վորը միքանի անգամ յեղել ե Յեվրոպայում։ Յեվրոպա
տեսած վաճառականի վորդին, Գաբրիելը, ինչ կասկած, պետք ե
ստանար համապատասխան կրթություն և դաստիարակություն:
Չնայելով վոր Գաբրիելը հորը կորցնում ե վեց տարեկան հասակում,
մայրը նրան շրջապատում ե մասնագետ դասատուներով,
ինչպես դա ընդունված եր այն ժամանակ արիստոկրատական կամ
բուրժուական հարուստ ընտանիքներում։
Սունդուկյանը տանը սովորում ե հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն,
այնուհետև մտնում ե Թիֆլիսի պանսիոններից մեկը, ապա
առաջին գիմնազիան, ուր ավարտում ե 1846 թվին։ Բարձրագույն
կրթություն ստանում ե Պետերբուրգի համալսարանում։
Զարմանալի յե, վոր Սունդուկյանը համալսարանում ընտրում ե
պատմա—լեզվաբանական ֆակուլտետը։ Այդ ֆակուլտետն առհասարակ
ընտրում եյին նրանք, վորոնք նպատակ եյին գնում գործելու
մանկավարժական անհրապույր ասպարեզում կամ նվիրվում գիտության։
Իսկ ազնվական և առևտրական դասակարգելն այդ ֆակուլտետի
վրա արհամարհանքով եյին նայում։ Նրանց զավակներ գըլ—