Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՅԵՐՐՈՐԴ

ՏԵՍԻԼ IX

ՊԵՊՈ, ԿԵԿԵԼ.

ԿԵԿԵԼ (ներս գալով ձախ դռնից)

Եկա՞ր, Պեպո:

ՊԵՊՈ

Եկա ու գնում եմ. միքանի վախտ մնաս բարով:

ԿԵԿԵԼ

Ո՞ւր ես գնում, ի՞նչ ես ասում:

ՊԵՊՈ (հեգնորեն յեվ ժպիտն յերեսին)

Տաք տեղ, հազիր մենք փետ ել չունենք:

ԿԵԿԵԼ

Չեմ իմանում ինչ ես ասում։

ՊԵՊՈ (վեր կենալով)

Բանտն են տանում ինձ, Կեկել:

ԿԵԿԵԼ (Վախեցած)

Ինչո՞ւ։

ՊԵՊՈ (սենյակի մեջտեղը մնացած ախոռը դնելով տեղը)

Ենպես, խաթրիչուն:

ԿԵԿԵԼ

Վա, Պեպո ջան, ի՞նչ ես ասում:

ՊԵՊՈ

Հանաք չեմ անում, Կեկել. մի վախենա, վոնց վոր ըլի, յոլա կերթանք: Ո՞ւր ե մայրիկը, տանը չի՞:

ԿԵԿԵԼ

Ես սհաթիս կգա, եստեղ մոտիկ ժամ գնաց:

ՊԵՊՈ

Խեղճ, մայրիկ...

ԿԵԿԵԼ

Ախըր մի դրուստ խոսի, Պեպո, ե. բանտումն ի՞նչ բան ունես:

ՊԵՊՈ

Վոչինչ... (դառը ժպիտով) շատ թոռ գցելուց կուռդ բեզարեց, ասում ե, գնա հիմի մի քիչ դինջացի, ասում ե։

ԿԵԿԵԼ

Ա՛խ, Պեպո ջան, ջիգարս մի քրքրի. առանց են ել—երած եմ ու խորոված: