Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քանի որից հետո պատահմամբ հանդիպում եյի նրան բոլորովին ուրիշ թարղում։


Սակայն այն մերկ դերվիշը, վորին փորին տեսնում եյի Լալազարի փողոցի ծայրին, ձիաքարշի վերջանալու կետի մոտ պպզած ավելի յերկար եր նստել այդտեղ։


Նստել ե ահա պատի տակի ավսարիական դեսպանատան կողքին, ուր փողոցը քիչ չոր ե: Յեթե շատ ցեխ ե լինում, բարձրանում ե Լալազարի այգու պատից դուրս ցցված պատվանդանի վրա և նրա յերկու վոտնաչափ լայնության մեջ կուչ ե գալիս մնում։


Փաթաթված ե միակ մի վերարկուի մեջ։ Ուրիշ հագուստ շունի ։ Առանց չափազանցության,այդ վերարկուն բաղկացած ե հարյուր տեսակ ամեն ձևի , ամեն գույենի և ամեն մեծության կարկատաններից , վորոնք միմյանց են կցված հաստ թելերով։ Դերվիշական վերարկու յե և իրենք դերվիշներն են շինում: «Հզարմիյխ» են կոչում։


Յերբեմն, յերբ տեղավորվելու համար բաց ե անում վերարկուն, յերևում են նրա բոլորովին մերկ անդամները սևացած ու կապտացած՝ ցրտից ու կեղտից։ Գլխին ունի թասաձև թաղյա սևացած գլխարկ, վորի տակից դեպի նեղ ճակատն ու քունքերն են իջնում ալեխառն ու միմյանց կպած մազերը։


Դեմքը փոքր ե ու կարճ, աչքերը խոր ու յերազող, կարծես նայում ե, բայց չի տեսնում։ Խիստ դժգույն ե, ձեռքերն ու վոտները նիհարացել, վոսկոր են կտրել, մումիայի նման յեղել, իսկ մորուքն ու բեխերը միմյանց խառնվելով անհետացրել են շրթունքները իրենց մեջ:


Միշտ պպզած ե. տեղիցը չի շարժվում։ Յեվ վորովհետև ցուրտ ե, ունի ծնկների վրա յերկու ձեռքով բռնած հողե մի փոքրիկ կրակարան, վորի մեջ մոտակա հացթուխից առած փոքրիկ կրակը նա աշխատում ե անշեջ պահել, տաքություն ունենալու համար:


Յերբ մի որ ել անցնում եյի կոքից, կանգ առի քիչ և ուզեցի տեսնել, թե ի՞նչ եր անում այդ այլանդակ դերվիշը:


Չեր աղոթում,վոչ ել յերգում եր: Անցորդներ շատ կային, բայց վողորմություն իսկ չեր հայցում։Զզված ու խամրած հայացքով նայում եր ամենքին:


Անցորդները հաճախ նրան եյին նետում մի-մի սև փող:


Դրամը ընկնում եր կողքին կամ գոգը:Չեր հաշվում. թողնում եր, վոր հավաքվի։


Յերբ մոտեցա, զգաց հայացքս, ծանրությամբ գլուխը բարձրացրեց։ Հազիվ նշմարվող հեգնականի նման մի ժպիտ սահեց դեմքի վրա, աչքերի անկյուններում ։