Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դե յես ել վարում եմ ելի...


— Փիյե... բացականչեց Ավագը զարմացած, են խաչը՝ վոր գժվել ես, աղա: Ընչի, չե՞ս իմանում, վոր կազյոննի հողը թողալ չեն, վոր վարես:


— Հլա կաց, Ավագ, ասաց Թեոսը, թողեց մաճը և պահպանի ոգնականին մի կողմ կանչեց. — դու քո աստվածը, յանի ես հող քարոտ, փշոտ, անպետք ու ավարա հող չե՜ր։


— Հա, դրուստ ա, հետո՞։


— Հետո յել են, վոր յես թամզել եմ, հողը շուռ եմ տալիս, գարնանն ել կաղբեմ...


— Յա... արեց Ավագը, տո վո՞նց թե...


— Կաց, կաց, — ընդհատեց Թեոսը, դեն գցած հող եր, հարոցի անպետք, ծառ՝ սկի չկա վրեն. տերությանը վոչ մի խեր չկար սրտնից։ Դե, յես, ել անհոգ, քաղցած... յես վարում եմ, քրտինք թափում վրեն, վոր բալքի միքիչ հաց հանեմ... Բա դուք ինսաֆ չունիք, ողլուշաղի տեր չե՞ք... Թե մեշիցը, Մելիքի պես, զավթեյի, վզիս տվեք, առեք. ամա դե, ըհը այ, խո տեսնում ես, ես ձեռքերովս եմ տակռիքը մեկ-մեկ հանել, քարերն իստակել, ճլոտ հողը քրքրել...


— Տո՛ փիյե... գոչեց տաքացած Ավագը, — ով քեզ կանչեց, վոր անես. ո՞ւր եյիր հողի վրեն քրտինք թափում։


— Արի ու ղորթն ասա, Ավագ, հողը ո՞ւմն ա։


— Տերությանը։


— Եդ ա, վոր չես իմացել ե... Հողը վոր կպ, աշխատավորինն ա, վրեն քրտինք թափողինը։ Հրեն, այ, տերությունը աշխարքի չափ հող ունի՝ անպետք վեր գցած. ամա դե յես սկի հող չունեմ. համ ել ուզածս ինչ ա վոր, մեկ ըսենց քարոտ, անպետք կտոր...


Ավագը, իրավ ե, հուզվեց, տեսնելով թե վորպիսի հսկայական աշխատանք եր գործ դնում միամիտ ուզուն—ախմախը մի կտոր հող ձեռք բերելու համար, սակայն գրեթև համոզված եր, վոր «կագյոննի հողը»—լիներ իսկ ամբողջ աշխարհը միասին վերցրած — կագյոննի յեր, հետևապես՝ անմատչելի։


— Գժվել ես, են խաչը. — ասաց նա քիչ մեղմ ձայնով, քանի շուտ ա, Թեոս, գոմեշները քաշի ու գնա տեղդ. իզուր կչարչարվես, հետո գլխիդ կտան ու եդ թափած քրտինքն ել վրեն կերթա... Հրեն, այ արեշչիկն ուզում ա եգուց պրատակոլ սարքի վրեդ...


Ասաց ու գլուխը յերերցնելով գնաց։


Թեոսը ժպտաց։ Մելիքի վրա յել տարին միքանի անգամ պրատակոլ եյին սարքում, բայց ամեն անգամ այդ «թունդ» գրվածք—