Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Թեոսը։


Հիվա՞նդ: Ի՞նչ եր յեղել արդյոք այդ յերկաթե մարդուն, վոր մի ամսից ի վեր, տաժանելի աշխատանքով՝ ուզում եր հողի տեր դառնալ։


Կինս մանկաբարձուհի, գիտե նաև ոգնել թեթև հիվանդներին. գիտե գոնե քիչ ամոքել նրանց ցավերը։


Դեղատուն ել ունեյինք։ Շտապով անհրաժեշտ դեղեր վերցրինք և հետևեցինք փոքրիկ աղջկան։


Յերբեք չեմ մոռանալ այն հուզիչ պատկերը, վորին ներկա գտնվեցի փոքրիկ, ցած, խոնավ և մութ խրճիթի մեջ:


Սնկողնի վրա մեկնվել եր գունատ և նիհարած Թեոսը՝ խամրած աչքերով։ Կինը արտասվալի՝ կծկվել-նստել եր կողքին. յերեխաները վերահաս ցրտից, մերկությունից և վշտից քար կտրած՝ մեզ եյին նայում անկյուններից։


Ու յերբ խնամում եյինք թշվառին, պատմեց նա իր մարտիրոսության ահավոր պատմությունը։


Խլել եյին ձեռքից հողը։ Թողել եյին, վոր մաքրեր, հերկեր, թողել, վոր անպետք հողը իր քրտինքով փափկացներ, համառ կամքով բերրիության հասցներ, և ապա հանկարծ մի որ վճիռ տվել, անտառի պահապաններ ուղարկել, ծեծել եյին նրան, հողիցը դուրս շպրտել և թողել, վոր ջարդված, ընկճված՝ նստեր արտի կողքին ու լար, և լար կսկծալից, աղիողորմ ու հուսահատ...


Ի՞նչ կարող եյինք անել այժմ վշտից և հուսաբեկությունից անկողին ընկած թշվառին, յեթե վոչ միմիայն վշտանալ նրա հետ, հուզվել և զայրանալ թե Թեոսի միամտության և թե այս աշխարհի խիստ անիրավ, չափազանց անարդար անհավասարության և ընկերական զզվելի որենքների վրա...


Հողի աշխատավորը կարծել եր, թե քրտինքն ու աշխատությունը նույնքան արժեք ունեյին հողի տեր դառնալու համար, վորքան բռնի ուժը կամ լրբությունը։ Սակայն նրան շատ ազդու կերպով հասկացրել եյինք վոր դեռ չեն յեկել այդ որերը, և վոր հողի տերը նա յե, ով ուժ ունի, ունի զարնող ձեռք, կաշառելու, քըծնելու վարպետություն, ունի, մանավանդ, բռունցք, կոպիտ, վայրենի, գազանային բռունցք...