լի լայն ե դարձել, և շատ դժվար ե նրան վոչնչացնել առանց զոհեր տալու, առանց արյուն թափելու:
— Տեսնո՞ւմ ես, — խոսեց մի գյուղացի. — ուրեմն մենք ավելի
յերկար պետք ե խորհենք, ծրագիր կազմենք, կռվելու պատրաստվենք
այդ հրեշի դեմ։
— Այո, բայց մինչ դուք կխորհեք և ծրագիրներ կկազմեք, նա
կզորեղանա, ամբողջ ջուրը կկլանի և մեզ բոլորիս ծարավ կթողնի:
Նա աճում և զորանում ե ժամ առ ժամ, նույնիսկ րոպե առ
րոպե։
— Ի՞նչ արած, — առարկեցին շատերը, — պիտի խորհել, մտածել...
Ու շարունակեցին խորհել, մտածել...
Մնաց խենթը մենակ: Նրան չլսեցին։ Յեվ նա մենակ, առավ
բրիչն ու բահը, իջավ լեռների խորքերը և փնտռեց վիշապին։
Ու գյուղացիք հեռու նստած, խորհում եյին ու ժպիտը դեմքին
դիտում խենթի աշխատությունը։
— Յեթե իսկապես հրեշ կա, — ասում եր մեկը, — անպատճառ,
իր շնչովն անգամ լինի վայրկենապես կվոչնչացնի այդ խենթին։
— Ծիծաղելի կլինի տեսնել, թե ինչ այլանդակ դեմք պիտի
ստանա խենթը, դեմ առ դեմ գալով վիշապին։
Իսկ խենթը փորում եր, աշխուժով փորում։ Նրա բրչի հարվածից
դղրդում եր լեռը, թնդում գետինը։ Յեվ ժայռերի խորքում
լսվում եր խուլ մռնչյուն, վոր, քանի խենթի հարվածները արագանում
եյին, այնքան մեծանում եր։
— Հրե՜շն ե...- գունատ և դողդոջուն՝ գոչեց էն գյուղացիք յետ֊յետ գնալով։
— Զգուշ լինենք,—խրատեց մեկ.- ավելի լավ ե հեռու կանգնենք և նախ տեսնենք, թե ինչպես կվարվի խենթի հետ...
-Մի պատառ կանի, — դիտեց յերկրորդը։
—Մի վայրկյանում կհոշոտի.չե՞ք լսում, թե ինչ ձայներ են
լսվում խորքերից։
Յեվ իրավ, մռնչյունը սաստկանում եր, զայրալից դառնում։ Հրեշը բարկանում եր, վոր համարձակվել եյին այդպես խորերը մտնել և իրեն անհանգիստ անելու գալ։ ՚
Բայյ խենթը պեղում եր. նրա բրիչը ժայռեր եր դես ու դեն նետում,քարեր գլորում և սուր ծայրով խոր մխվում մինչև հրեշի բնակարանը: Յեվ այսպես,մինչև յերեկո, առանց դադար առնելու, փորեց խենթը, պեղեց, բրչի հարվածներ տվավ։
Յեվ յեբբ յերեկո, յեր դարձել—վերջին կարծր քարն եր ջար֊