Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Բայց ահա մի որ ծառերից միքանիսը պատռել եյին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ, ըստ վաղեմի ավանդության, ձորն ի վար իջեցնելու, սկսել եյին լեռն իվեր պարզել։ Այդ անսովոր եր, խիստ անբնական, և ամբողջ անտառն իզուր չեր հուզվել։


Ի՞նչ... արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորը, ճգնել ազատվելու պատուտակներից և, վոր գլխավորն եք դեպի լեռը մագլցել: Ինչի նման եր այդ։


Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման առաջ անցել եյին գծված սահմանը, գնում եյին դեպի վեր՝ վոստնելով ժայռերի վրայից, արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրին սկսել եր ծնել մի առողջ, առույգ և հպարտ վոստերով ծառ, վոր վեհությամբ նայում եր արևին, իր վոտների տակ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում եր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։


— Դարձրեք, խելագարներ,—գոչում եյին հները։


— Խենթացել են,— գոռում եյին կաղնիները։


— Կվոչնչանանչ շշնջում եյին թփերը։


Իսկ նոր ծառը բարձրանում եր, անդադար բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։


— Բայց այդ ուր ես գնում մոլորված, կանչեց վերջապես մի հսկա կաղնի,— գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր իշխում ե սառնամանիքը, ուր քամին սոսկալի յե, ուր ջուր չկա, և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը դժվար...


— Բարձրանում եմ,— ժպտաց նոր ծառը։


— Բարձրանում ես,—ապշեց մեծ կաղնին.—խենթ, ի՞նջ կա բարձրանալու մեջ, յեթե վոչ, միմիայն կորուստ։ Ավելի լավ չե՞, վոր իջնես դեպի ձորը, գետակի ափը, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող, և ուր քամին անզոր ե, կայծակն՝ անհասկանալի...


— Բարձրանում եմ, — համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։


— Դու կվոչնչանաս,— կանչեցին ծառերը։


— Բարձրության վրա...


— Կայծակին զոհ կլինես։


— Լեռների ծայրին...


— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակված։


— Բայց բարձր կլինեմ...


Ու բարձրանում եր, անհագ բարձրանում։


Ամրողջ անտառն այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բար—