Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արին ծառը, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակը յեկավ վժժալով ու նրա կրծքին խփեց...


Ծառը բռնկեց, սկսեց այրվել։


— Այրվում ե... — քրքջաց ներքին ճահճային անտառը։


— Նրա վերջն այդ եր, — ասում եյին թփիկները։


— Տեսար, հանդուգն արարած, — կանչեց մեծ կաղնին, — մեռնում ես այժմ ահա...


— Բարձրության վրա... — մրմնջաց ծառը։


Յեվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում եր հեռվից մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում եր նա, ծուխ—մուխ արձակում, և հողը նրա շուրջը կարծես տեղ եր բաց անում՝ ընդունելու իր ծոցի մեջ նրան, վոր բարձր ձգտեց և բարձրության վրա յել մեռավ...