ները, վորոնք չափազանց մեծ եյին նրա փոքրիկ վոտների համար, ու խեղճ յերեխան հազիվ եր քաշ տալիս հին կաշվի և մեխերի այդ բեռը։ Այդ ել վնաս չուներ, բայց մի կոշիկի կողքը պատռված եր և ամեն անգամ, յերբ մանուկն այն վոտքն առաջ եր ձգում, փոքրիկ թաթի բթամատը, մի վոսկրոտ ու վտիտ մատ, դուրս եր սողում այդ բացվածքից, քսվում եր ձյանը և կրկին ծածկվում, ինչպես մի վախեցած սողուն, վոր գլուխը դուրս ե հանում բնից և վտանգ զգալով ներս քաշվում կրկին։ Հոր կոշիկներն եյին, վորոնք ամբողջ տարիներ քաշ եյին յեկել բանվորի տանջված վոտներից, նրանց հետ միասին տեսել եյին գործարանական կյանքի բոլոր սև կողմերը, տրորել, սղմել եյին նրանց կարկատանների չոր ծալքերով և այժմ ել կախվել եյին նոր սերնդի վոտներից ասես նրանց ել առանջորդելու այնտեղ, ուր հայրն եր տառապել։ Միքանի շաբաթ առաջ, յերբ նրան հագցրին այդ կոշիկներն առաջին անգամ, յերբ յերեխայի խղճուկ վոտները մեկեն կորան այդ ահագին խորշերի մեջ ուր հին որերի ծալքերը, միանգամ ընդմիշտ կազմված ու քարացած, քերթեցին նրա քնքուշ մորթին, յերբ նա առաջին անգամ փորձեց քայլել և ընկավ ահագին աղմուկով, նա ցավով նայեց իր ոտներին, և նրա փոքրիկ գլուխը չեր կարողանում հասկանալ, թե ինչին են հարկավոր այդքան մեծ կոշիկները, այդքան ծանր, այդքան չոր։
— Մայրիկ, ախր ուրիշներինը փոքր են ու թեթև։
— Մենք չունենք, զավակս, յեղավ պատասխանը։ Վոչ վոք
այնպես խորը կերպով և իսկույն չե ըմբռնում խեղճության, չքավորության
գաղափարը, վորքան յերեխան։ Մայրն ասաց՝ մենք
չունենք, ուրեմն պետք եր հագնել, պետք եր քաշ տալ այդ բեռը,
պետք եր կրել նրա պատճառած ցավը։ Այսոր յերեխան դարձյալ
ցավով եր նայում իր վոտներին, բայց ել չեր դարմանում կոշիկների
ծանրության, այլանդակության վրա. նա այդ դժվարությանը
սովորել եր արդեն, կուզեր միայն, վոր իր փոքրիկ վտիտ մատը
դուրս չգար այն պատռվածքից, ե աշխատում եր այնպես քայլել,
վոր մատը չբացվի, ձյանը չքսվի, թայց այդ նրան չեր աջողվում
և ցուրտը կամաց — կամաց ընկճում եր նրան, փոքրիկ, կծկված մարմինը
դողդողում եր, խղճուկ վոտներն ու ձեռները կապտել եյին։
Յերեխան քայլում եր ու մտածում, նրա մեջքի փոքրիկ կողովն
ել, ինչպես նրա կոշիկները, իր փոքրիկ պատմությունն ուներ։
Այդ պատմությունը այժմ անցնում եր նրա գլխով իր բոլոր մանրամասնությամբ։
Ձմեռվան սկզբից քույրն եր նրանով հենց այս
ժամին քարածուխ բերում, վառարանը վառում։ Խեղճ քույր յեղ—