— Այստեղ ինչո՞ւ մնամ, Չիբուխլու պիտի գնանք:
— Սրանե լավ Չիբուխլու կըլի՞,— նկատեց կառապանը ծիծաշելով:
— Վո՞րը, սա՞,— հարցրեց Կամսարյանը, զարմացմամբ շուրջը
նայելով:
— Հա, աղա, սա յա մեր գեղը,— հաստատեց տիրացուն՝ ինքնագոհ
ժպտալով:
Կամսարյանը հանկարծակի յեկածի նման մի վայրկյան մնաց
անխոս. ապա նորեն սկսավ իր շուրջը նայել տեսնելու. համար
այն, ինչ տիրացուն «գյուղ» եր անվանում։
Տեղն ուր կանգ եր առել կառքը, շինամիջով անցնող խճուղին
եր, վոր դեղնագույն ժապավենի նման ակոսում եր գյուղամեջի սևահողը։
Թվում եր, թե դա միակ մաքուր տեղն ե այն բոլոր տարածության
վրա, վոր գյուղի շրջագիծն ամփոփում եր իր մեջ: Վասընզի,
մյուս բոլոր տեղերում, գետինը ծածկված եր աղբի շերտերով
և աթարի (քակոր) փշուրներով, վորոնցից նա խանձվել,
սև գույն եր առել։ Այդ ընդարձակ աղբյուսի վրա՝ փողոցների փոխարեն՝
ընկած եյին ինչ՝ վոր ծուռումուռ անցքեր, իսկ դրանց
յերկու կողմերում ցրված եյին անկարգ ու շեղ ուղղությամբ թմբաձև,
հողածածկ բարձրություններ, վորոնց մի կողմերը կպած
լինելով գետնին, մյուսները, բարձրանում եյին խանձաքարերով շինված
ցածուն պատերի վրա։ Դրանք գյուղացիների տնակներն եյին, վորոնք,
սակայն, չեյին նմանում մարդկային բնակարանների։ Վորովհետև
մեծ մասամբ զուրկ եյին պատուհաններից, իսկ յելումուտի համար
ունեյին մի մի հատ նեղ, ցածուն դռնակներ, վորոնցից անցնելու
համար պետք եր անշուշտ կորանալ։ Լույսն այդ տնակները ստանում
եյին յերդիկներից, վորոնցից ամեն կտուրի վրա գտնվում եր
մի հատ։ Այդ տուն համարվող խորշերից վոչ մեկի առաջ չեր յերևում
կանաչի նշույլ։ Իսկ գյուղի ամբողջ տարածության վրա չըկար
մի հատ ծառ և վոչ իսկ մի թուփ։ Դրանց փոխարեն աչքի
եյին ընկնում գարշահոտ քակորի բլրակներ, վորոնցից ամեն տուն
ուներ մի կամ յերկու հատ՝ փառքով բազմեցրած սեփական բակում
կամ կողքին գտնվող ազատ գետնի վրա։
Գյուղի ընդհանուր տեսարանը այնպիսի տխուր ու վհատեցուցիչ
ազդեցություն եր անում, վոր Կամսարյանը քիչ առաջ անցած
Սեմյոնովկան սրա հետ համեմատելով՝ չեր ուզում հավատալ, թե
ինքն իսկապես գտնվում ե գյուղի մեջ, այն ել Չիբուխլվի, վորի
անունն այնքան անգամ լսել եր ճանապարհին։ Ուստի իր տարակուսանքը
փարատելու համար յերկրորգ անգամ հարցրեց, թե իրոք
սա յե Չիբուխլուն թե վոչ: