Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼ. ՄԱՐՏՈՒՆՈՒ ԱՄՓՈՓՈՒՄԸ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


...Վորն ե Հ. Թումանյանի հասարակական նշանակությունը։


Հայ բուրժուազիայի ռոմանտիկ դարաշրջանը տեղի տվեց նրա լուր որերին։ Այս շրջանում հայկական ինտելլիգենցիան իր ճնշող մեծամասնությամբ չարչիական, մանր-բուրժուական ու քաղքենական եր. նրա այս հատկությունները շաղախված եյին նացիոնալիզմով։ Բուրժուական հայրենասիրություն, քաղքենական հույզեր հավասարության, ճշմարտության և բարվո մասին, ցասում՝ դեպի չարը, անարդարությունը, լաց՝ հայկական դժբախտությունների հանդեպ, լքում և հոռետեսություն։ Սա յեր իրականությունը մինչև XX դարը, մինչև բանվորական շարժման սաղմնավորումը հայ կյանքում։


Վորպես լիրիկ՝ Թումանյանը վարակվեց նրանցից և ընդհանուր առմամբ անցավ այդ շկոլան:


Բայց և այնպես նա կարողացավ մեկուսանալ և խորասուզվել հայ եպոսի, հայի նահապետականության խորքերը։ Այս բանում նրան ոգնեց գյուղը՝ փակված, խուլ, ինքնամփոփ և հին գյուղը՝ քաջքերով, ավագներով և պատկառանքով լի, յերկյուղած, հավաստացյալ ու սնոտիապաշտ, հրաշքներով, հրաշալիքներով ու կիսավայրենի եյակներով հարուստ, լուռ ու մունջ ու միապաղաղ գյուղը։


Հայ նահապետականությունը և դյուցազներգությունը Թումանյանին դարձրին խոշորագույն գրող։


Այսպես ե եպիկ Թումանյանը։ Նրա ամենաուժեղ և հատկանշական կողմն այս ե։


Նոր ժամանակները բնականորեն ներշնչեցին բանաստեղծին դեմոկրատական ու աշխատավորական մոտիվներ։ Նա տեսավ գյուղի քայքայումը, գյուղացու տանջանքները, նկատեց հարստին ու աղքատին, հիշեց կյանքի խորդուբորդությունները, արհավիրքները և պատերազմները։


Պրոլետարիատին նա հաղորդակից չեղավ։ Նրա աշխատավորականությունն անշուշտ պրիմիտիվ ե, վոչ մարտնչող, դալուկ ու ճապաղ. դա, այսպես ասած, ապադասակարգային, գյուղացիական շինականի, մանր հողագործի ռամկավարականությունն ե։ Իսկ բանաստեղծի կռիվը պատերազմի և արյունհեղության դեմ շաղախված ե սովորական պացիֆիզմով։


Այս բոլորը այսպես, սակայն վորպես սոցիալական ու ժոդովրդական գրող Թումանյանը, մաշելով անցման շրջանը, հին դասակարգերի քայքայման և նորի ծագման եպոխան, անցնելով հայ գրականության հին շկոլայով, անխուսափելիորեն ըմբռնեց հին կար-