Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


Պտույտ ե տալի վիճակը նորից՝
խուշուշքը գլխին ծաղիկ ծաղկամեր ,
թնդում «ջան գյուլում» մատաղ սրտերից,
հետը գվզվում են ծաղկոտ սարեր։
  «Ա՛յ թուխ մազավոր աղջիկ,
այ սարի սովոր աղջիկ,
ջիգյարին գյուլլա դիպչի,
ով վոր քեզ սիրի, աղջիկ։
— Ո՜հ, ինչ սև վիճակ քեզ բաժին ընկավ,
սևաբախտ քուրիկ, նազելի Անուշ.
քու ձեռր կոտրի, ով վոր հաներցիր ...»
ու վողջ մնացի մոլորված, ապուշ։
-Սուտ բան ե, քուրիկ, դու մի հավատար ,
լոկ պատահական մի չար խսսք ե սա.
սիրտդ մի՛ կոտրի սուտ բանի համար,
քու խաղդ խաղա՛ , ջան գյուլում ասա։
-Ա՜խ, չե, յես գիտեմ, վոր յես բախտ չունեմ...
յես յերբե՜ք, յերբե՜ք բախտ չեմ ուներել...
յես միշտ ել եսպես անբախտ կլինեմ.
մանուկ որից են դեռ. ինձ անիծել...
Ասում են՝ մի որ, յես որորոցում,
մի պառավ դարվիշ մեր դուռն ե գալի,
իր խաղն ասում ե ու բաժին ուզում,
իմ նանը նրան բաժին չի տալի։
-—Կորի, ասում ե, կորի մեր դռնից,
յերեխաս ճաքեց, հեռացիր, գնա՜...»
ՈՒ դարվիշն ենտեղ անիծում ե ինձ,
թե՝ դրա որը լացով անց կենա...
Ա՜խ, են դարվիշի անեծքին անգութ
ու ես վիճակին տեղյակ ե աստված.
սիրտս ել միշտ փ՜ակ.սիրտս ել միշտ մո՜ւթ,
ի՞նչ կա, չգիտեմ, իմ առջև պահված...
֊Մի տրտմիր,ա Անուշ, մի՛ լինիր համառ,
մեր ձեռքով հանած մի ան միտ վիՀ*կ,
մի իսելառ յդպսբվխշf մի անմիտ հիմար,
ու լալիս ես դու եդպես սրտաճա՜ք...
Հանգիստ կաց, քուրիկ մի վախի եղքան,
կյանքը քեզ համար վառ գարուն ե դեռ,
եդ քո նորահաս մատաղ կուսության
առաջև դեռ կան յեջանիկ որեր։
      Սուտ բան ե, քուրիկ, դու մի՛ հավատար,
      լոկ պատահական մի չար խոսք ե սա.
      սիրտդ մի՛ կոտրի՝ սուտ բան ի համար,
      քու խաղդ խաղա, ջան գյուլում ասա: