Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տանի, չունքի Յերևանու թամարզու, կարոտ բնակիչքը նրա ճամփեն բռնում, նրան սիրով խտտում, իրանց մեջը, իրանց հանդն են տանում, վոր նրա սուրբ կաթնահամ իրանց երված սիրտը հովացնեն, իրանց դառը քրտինքը նրանով լվանան ու նրա տված պտղովը իրանց գլուխը պահեն1


Յերևանու բերդն, Հայաստանու հողն, վոր հազար տարուց յետ դառել եր գողի ու ավազակի բնակարան. են հողը, են հիանալի աշխարը, ուր տեղ վոր դրախտն եր յեդեմական, ուր վոր աստված բոլոր աշխարը ջրհեղեղովը յերբ Վոր կործանեց, հայոց սուրբ Մասսա սարը միայն արժան տեսավ վոր Նոյան տապանը նստի ու հայոց յերկրիցը ել յեդ մարդիք բազմանան ու ուրիշ յերկրներըն ել շենություն քցեն: Են սուրբ հողը, ուր վոր անպարտելին Հայկ՝ անաստված Բելա չար մտքին չհավանելով՝ իր ընտանիքը, իր քաջ, պատվական զորքը հավաքեց, եկավ ու Հայաստանի զարմանալի սարերի, սիրուն դաշտերի տեսույն մայիլ մնացած, Զանգվի դրախտանման ձորը, Զանգվի փրփրադեզ, անահ ջուրը, Յերասխի մարմանդ ծոցը, Մասսա ու Ալագյազի յերկնանման գլուխը, Սևանա ծաղկափթիթ ձորերն ու սարերը տեսնելով, իր մգրախը ցցեց ու սուրբ անունովը Հայաստան կանչեց ու Բելա անհոգի մարմինը իր նետ ու աղեղին մատաղ արեց։

____

Ի՞նչ մակդիրներ ե գործածում վիպասանը Յերեվանի խղճուկ բերդը նկարագրելիս յեվ ինչո՞ւ:

Հայաստանի ծագումն ի՞նչպես ե իրեն պատկերացնում Աբովյանը:

____


ԱՂԱՍԻՆ ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՈԻՄ


Մեկ տափարակ դուզ տեղ բաց ա ըլում հանկարծ տեսնողի առաջին՝ մեկ մեծ դաշտ, չորս կողմը սարերով պատած՝ աջ ու ձախ սևին տալիս, ու քանի գնում ա մարդ, ամպ ու դուման քաշվում, պարզում են. հենց իմանում ես. թե առաջիդ մեկ ենպես քաղաք ա բաց ըլում, վոր հազար հազար կենող միջումն ունի, ու ցրտի յա շոքի ձեռքից բեզարած՝ ուզում ես, վոը շտապիս, գնաս մեկ աստվածասերի դռան վեր գաս, դինջանաս, ել յեղ ճամփեդ բռնես, գնաս։ Մեկ տեղից ահագին բերդի պարիսպն ա քեզ խաբում, մեկ տեղից զարմանալի յեկեղեցյալ գմբեթը ու մեծությունը. մյուս տեղից բարձր մինարեթը, քոշք ու սարայի գլթները: Մտքումդ ասում ես թե ես տեսածդ մեկ մեծ, զորեղ թագավորի թախթ պետք ե ըլի: Եստեղ վոսկին ու արծաթն աղպի հետ պետք