Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


* * *


Կանչում ե մերը վերևից, կանչու՜մ.
Լու՜ռ են ձորերը, լու՜ռ են ահռելի,
Դուշման Դեբեդն ե մենակ մռնչում:
Վուշ-վու՜շ, Անու՜շ, վուշ-վու՜շ, քուրիկ,
Վու՜շ քու սերին, քու յարին,
Վուշ-վու՜շ, Սարո´, վուշ-վու՜շ, իգի´թ,
Վու՜շ քու սիրած սարերին...

XXIX



Համբարձման գիշեր, են դյութիչ գիշեր,
Կա հրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձում, լռում ամեն բան,
ՈՒ աստվածային անհաս խորհրդով
Լցվում բովանդակ նրա սուրբ գթով:
Են վեհ վայրկենին չքնաղ գիշերի`
Երկնքի անհու՜ն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թռած իրար են գալիս,
Գալի՜ս` կարոտով մի հեզ համբուրվում
Աշխարհքից հեռու՜, լազուր կամարում:




1. Ամփոփեցեք հին գյուղի ադաթը, սովորությունները, նախապաշարմունքը, հավատալիքներն ըստ «Անուշի»:

2. Գյուղի վո՞ր խավերից են «Անուշ»-ի հերոսները:

3. Բնորոշեցեք կնոջ դրությունը գյուղում: Ոգտագործեցեք «Անուշ»-ի յեվ «Անիծած հարս»-ի նյութը:

4. Բնության ի՞նչպիսի պատկերներ ե տվել հեղինակը «Անուշ»-ի մեջ:

5.Գտեք պոեմի եպիկական չափազանցությունները (հիպերբոլիզմը):

6.Վերլուծել «Գութանի յերգը», պատկերացնելով ռանչպարի վիճակը հին կարգերում: Վերցրեք նայեվ «Գիֆոր»-ի նյութը: