Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


խմիր, վոր եսպես քաղաքը անեծքով քանդեցին, ու ես որ ել քանդողին յեկեղեցումը տոնում են։ Դու չե՞ս իմանում, վոր նրա անունը տաս, սուրբ աղոթքն ու բարևխոսությունն հիշես, վոր քեզ ել չանիծի, քու վորդիքը պահի, մեծացնի։ Նրա տոնի որը լավ մտքումդ տպավորի. ի՞նչ կանես Անի քաղաքի անումը. նա քանդվեց պրծավ, ամա սուրբը միշտ ոգնական ու բարեխոս կլինի: Ղրաղին կանգնել ես, ձեռդ ծոցդ դրել, խելքդ ցնորվել, լեզուդ պապանձվել. ո՞վ եսքան հրաշք տեսավ, վայելեց. յերազ եմ տեսնո՞ւմ, քնած եմ, աչքս ինձ խաբե՞ց, ասում ես մտքումդ, ուշագնաց ըլում. հո նոր են սրանք, բաս սրանց միջումն ընչի՞ չկա ձեն, ընչի՞ յեն լռվել։ Ա՜խ, թշնամյաց սուրն ա նրանց վերջացրել։ Հմիկ հավատում ես, այ իմ խեղճ ազգ, թե քո յերկրումն բյուր եսպես քաղաք կամ կրակով փչացան կամ սուրը քաշեցին ու քեզ չոր քարեր մենակ թողեցին, վոր տեսնիս ու լաս, քո գլխիդ վայ տաս, խելքդ ժողովես, լինիս կտրիչ հայ, ռուսաց հզոր քաջ ձեռի տակին փոքր դինջանաս ու քո աշխարքին մուղայիթ կենաս, արյունդ թափես, քո ազդը պահես, քեզ անուն ճարես։


Հանգստարանից ձեն եր գալիս, վոր մեր ճամփորթքը գիշերվա կեսին եստեղ հասան: Լավ կտրիչ մարդ պետք ե ըլի, վոր ես ժամանակին եսպես չոլ յաբանի տեղը սիրտ անի, մտնի, կարելի յե՝ թե մեր բեզարած ճամփորթքն եստեղ չեյին հասել, թե գիշերվան լիսնյակի լիսը, ես տաճարների, բրջերի գլուխը ու իրանց տգիտությունը նրանց չեյին խաբել, ես տարտարոսը քցել: Անու քաղաքի անունն ել չեյին լսել, ուր մնա՝ իմանային, թե նրա խարաբեքը դեռ աշխարքումը կան։ Հեռըվանց վոր ցից ցից տների գլուխը չտեսան, ռսի հողիցը դուս եյին յեկել, հարամու հողը ել յեդ մտել։ Ղորդ ա, աքլորի ձեն չեր գալիս, ամա սարերի չոբանի ձենը լսելով՝ ել մտիկ չարին, դու քաշեցին, ու քու դուշմանի գլխին չի գա, վոր չմտան ես լուռ տխուր պարսպների մեջը, հենց իմացան թե մեկ մեռելատուն կամ գերեզմանատուն ընկան, ու ամեն մեկ ձիու վոտի շփլթոցը, յա իրանց քաշած շունչը սար ու ձոր կատաղացնում ա։


Ամեն մարդ փորձած կըլի, վոր մութը ժամանակի մարդ վոր մեկ գերեզմանատան կամ մեկ քանդված յեկեղեցու ղրաղով ել ա անց կենում, սիրտը թուլանում ա, ջանը զարգանդում, հազար միտք հոգին կտրատում, քարերն ել դև համարում ու հարամի, վոր իրան կամենում են ուտիլ, շատ անգամ ուշագնաց ել ա ըլում: Սրա պատճառը բոլոր ես ա, վոր մարդ սովոր ա, ինչ տեղ տուն ա տեսնում յա շինություն, կարծելով թե մարդ ել կըլի, ու յեդո՝ վոր ձեն չի լսում, ենպես կարծում ա՝ թե անպատճառ չար