Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յեվ ույդ բոլոր բարիքները Համբարձումը գյուղերիցն ե ստացել: Գյուղացին նրա ուժեղ ճանկերից այն ժամահակ ե կարողացել ազատվել, այն ժամանակն են նրա աչքի առաջ պատռել, կրակի մեջ ձգել պարտամուրհակը, յերբ Համբարձումը խլել, տարել ե գյուղացու բոլոր ունեցածը։


Տկլոր մարդուց ել ինչ ուզենաս։


Շարունակ բերում, լցնում ե Համբարձումը իր տունը գյուղացու ունեցածով կամ նրա ծանր աշխատանքի չնչին արդյունքով, վաճառում ե այդ ամենը, բավականին ոգուտ ե ստսանում և դարսում սնդուկի մեջ:


Գյուղացիք արդեն հասկանում եյին, թե ինչ անխիղճ ու անաստված ավազակի ձեռք են ընկել, տրտնջում, անեծքներ եյին ուղղում Համբարձումի հասցեյին, բայց հենց վոր յերևում եր նրանց. այրին այդ զարհուրելի ժանտախտը, այն ժամանակ ամեն մինի ձայնը փորն եր ընկնում, ամենքը խոնարհվում, կուչ եյին գալիս և ասում.


— Համբարձում տղա, դե ինչպես վոր քո կամքն ե, պիտի ասենք, ինչպես քո քեֆն ե, ենպես արա. միայն մենք ել խեղճ ենք։


— Լավ, լավ, — պատասխանում եր աղան կոշտ ու կոպիտ և դեմքը խոժոռած։


Լսում եր գյուղացին, կուչ-կուչ եր գալիս և հետ-հետ գնում: Միայն ջահել, ոտարությունից վերադարձած տղերքն եյին, վոր արհամարհում եյին Համբարձումին և ասում.


— Ի՞նչ բան ե եդ Համբարձումը. յերկու շահի փող ունի, կարծում եք նա յել մի մարդ ե։ Ենպես կարելի յե նրան հուպ տալ, վոր եստեղից իր վոտը հավիտյանս հավիտենից կտրի Ենքան նևղություն ե տալիս ձեզ, ելի դուք նրա առաջ կուչ-կուչ եք գալիս։


Յեվ յերբ յերևում եր Համբարձումը, մեր ջահելները ելի այս-այն անկյունում շարունակում եյին իրենց տրտունջը, արհամարհանքն ու սպառնալիքը դեպի Համբարձումը: Յեթե պատահում եր, վոր վերջինս անցնում եր նրանց մոտով, ջահելները դիտմամբ չեյին բարևում փողավորին և նրանից դարձնում եյին իրենց յերեսը։ Առայժմ այդպիսի ձևերով եր արտահայտվում ջահելների մաքառումը հասարակական թշնամու դեմ։ Ժամանակի ընթացքում, իհարկե, շատանում եր տրտնջողների թիվը, և նրանց մեջ որեցոր աճում եր թշնամու դեմ մաքառելու և կռվելու պահանջը։ Տիրող աղքատությունը, վորին իր կողմից նպաստել եր Համբարձումը, գյուղացոց անմխիթար և աննախանձելի վիճակը, վորից ազատվելու հնար չկար,