Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Աղա, ժամանակ տուր, պա ինձ չես խղճում, զավակներիս խնայիր:


— Չի կարելի, ինձ մի բարկացնիլ, հերիք համբերեցի:


Վախեցավ Մանուկը, մի րոպե պապանձված մնաց։ Հետո թուքը կուլ տալով և աղայի առաջ կուչ գալով, ասաց.


— Համբարձում աղա, դե վոր եդպես ե, մենակ եշը տար, յեղացուն թող, պահում եմ մեծանա, վոր հարևանիս լեզան հետ լծեմ, վարս անեմ:


— Եհ, շատ ես ավելորդ բաներ խոսում,— գոռաց վաշխառուն ու դուրս գնաց տանից։ Նա մտավ Մանուկի տանը կից գոմը, դուրս քշեց յեղացուն ու եշը, նստեց իր ջորին և յերկու կենդանուն ել առաջն արած, ճանապարհ ընկավ գյուղից։


— Շան վորդի,— գոռում եր Համբարձումը,— յես քեզ խաթր անեմ, հինգ տարի համբերեմ, փողս տանես լափես և հիմա յել ժամանակ տամ։ Չեմ տալիս, կամ փողս տուր, կամ ունեցածդ։ Եսքան համբերեցի, տոկոսից քեզ բաշխեցի, հերիք չի...Հո-հա,— գոչեց նա յեղացուի վրա, վորը ճանապարհից դուրս գնաց և սկսեց փախչիլ դեպի մոտակա արտորայքը. — հո-հա,—կրկնեց Համբարձումը, բայց յեղացուն ականջ չդրավ նրան ու փախավ վաշխառուի ձեռքից: Քիչ հետո եշն ել դուրս յեկավ ճանապարհից, այնտեղից ներքև, գետակի ափին նա միքանի եշեր տեսավ ու զռալով վազեց դեպի նրանց։ Համբարձումի կատաղությանը սահման չկար։


— Շան տղա, չես տեսնում փախչում են,— գոռում եր Համբարձումը Մանուկի վրա,— ի՛նչու չես առածները կտրում, պահում:


Մանուկը կանգնած եր իր տնից փոքր ինչ հեռու գտնվող բլրակի վրա և վիզը ծռած վշտադեմ ու ձեռները ծոցումը նայում եր Համբարձումի հետևից։


Քիչ եր մնում լաց լիներ։ Կողքին կանգնած եր նրա տասը տարեկան տղան, վորը վոտները գետնին զարնելով լաց եր լինում, տեսնելով, թե ինչպես անգութ վաշխառուն տանում ե իր սիրած յեղացուն: Տան կտրին ել լերևում եր Մանուկի կինը, վոր ձեռքերը գոտկում դրած նայում եր փախչող կենդանիներին ու մրմնջում:


— Եդպես, փախեք, խելոք մարալներս, փախեք, վոր ոտարը ձեզ չտանի։


— Այ մարդ, քե՞զ չեմ ասում, յեկ կենդանիներիդ պահիր, վոր տանեմ,—ասաց Համբարձումը, մոտենալով Մանուկին,—քեֆդ գալիս ե, վոր փախչում են, հաա...


Ցեվ սկսեց հարվածել Մանուկին:


Յերեխան ճչաց, իսկ կինը ծկլտաց։ Ջահելները, վոր հեռվից