Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քով պիտի գնա, վոչ մի գործ իր գլխի չկատարի՝ մաշում եյիՆ Սաթենիկի սիրտը: Նրա վհատությունը սաստկանում եր միայնության և անոգնության պաաճառով, իսկ հղիությունը նրան բոլորովին թուլասիրտ և դյուրազգաց եր դարձրել։


— Ախ, աստված, — բացականչում եր Սաթենիկը հուսահատ րոպեներին,- յե՞րբ կգա Գեվորգը, վոր միքիչ սիրտս բացվի. սա որ չի, վոր յես եմ քաշում:


Ուրախ և գոհ րոպեները հազվագյուտ եյին Սաթենիկի համար: Յեթե լինում ել եյին, իր ասածի սկեսուրը մի վորևե դատարկ պատճառով ավերում եր խեղճ հարսի ուրախությունը։ Սաթենիկը ամեն որ տեսնում եր իր յերազած որերի և դառն իրականության մեջ գտնվող անդունդը: Կյանքը կամաց-կամաց կորցնում եր նրա աչքում իր նշանակությունն ու քաղցրությունը։ նա առայժմ իր Գեվորգի հուսովն եր ապրում և այն արարածի սիրույն, վորի անորոշ եյությունը խանդաղատանք եր պատճառում նրա հոգուն։ Զգալով իր կատարյալ անդորությունը տիրապետող կարիքի դեմ և ներքուստ անկարող լինելով հաշտվերլ դրա հետ՝ նա ամբողջապես ընկղմվել եր իր մեջ և վողբում եր իր գրությունը։ Իսկ հոգեկան մշտատև ցակը գգալի կերպով ազդում եր նրա առողջության վրա։ Սաթենիկը որ որի վրա մաշվում և գունատվում եր։ Մայրը անհանգիստ եր աղջկա դրության համար, իսկ սկեսուրը նրան նկատում եր.


— Վոչինչ չկա. հղի յե, դրանից ե:


Հարսի ծնունդ նստելու ժամանակը մոտենում եր: Սկեսուր Թամամի միտքը այդ ժամանակ մի հարցով եր զբաղված. «ծնունդը աղջիկ ե լինելու թե տղա»։ Յեվ նա ամեն որ աղոթում եր. «Այ Մարիամ աստվածածին, դու ամեն ինչ իմ սրտով անես, մի տղա պարգևես իմ վորդուն... Առաջին ծնունդը վոր տղա լինի, զավակը հոր ջանին շուտով կհասնի: Բայց յեթե աղջկով սկսվեց, նրանից հետո միշտ աղջիկ կլինի։ Աստված, քեզ ղուրբան, դու լսիր իմ աղաչանքը»: Պառավը դրա համար բոլոր սուրբերին մոմեր եր խոստանում։ Բացի այդ նա հարսին ել նախազգուշացնում եր ասելով՝


— Աղջի, վոր բերածդ աղջիկ ել ինձանից չես պրծնիլ. դուրս կանեմ փողոցը յերեխիդ հետ միասին, լսում ե՞ս։


Սկեսուրը այդ ասում եր հանաքի ձևով և մեղմ ժպիտը յերեսին, այն, ինչ դրա թելադրողը նրա սանձարձակ կամքն եր, վոր հարսի վրա նրա ուժից վեր պատասխանատվություն եր գնում...


Տատմերը սկեսուրն եր։ Ծննդին ներկա եյին և հարսի մայրն