հազար տարուց ավելի ել ինսանավորդի սիրտ չեր անում, վոր գա են հազիր շինած տներումը կենա: Հենց գիտես՝ թե մարդիք չըլին առաջին. աչքը խոժոռած՝ մեկ դես քցեց, մեկ դեն, քրդերն ել չգիտեր, վոր մեկ բառ ելա խոսի, բայց ես եր վոր նրան պրծացրուց, չունքի թե խոսացել եր, կիմանային, վոր մարդ ա, դև չի, թիքա թիքա կանեյին։ Մեկ շամփուր խորովածի վորը կերավ, վորն ել յեդ կրակը քցեց. տաճարի հիանալի շինվածքին ու գեղեցկությանը մտիկ արեց, ու գլուխը ժաժ տվեց։ Քրդերը փետացած մնացել եյին նստած. աչքը վոր հանկարծ նրանց վրա չխոժոռեց ամեն մեկը տեղն ու տեղը ուզեցավ, վոր հալչի։ Ենքան եսպես նրանց աչքը մոխիր ածեց, վոր ընկերների վոտի շփլթուն իմացավ, ու շունը ուրախ ուրախ ներս ընկավ, վոտներովը փաթաթվեցավ։ Հենց շունը տեսան հարամիքը թե չե, աչքների փառը վեր ընկավ, ամեն մարդ թրին վրա վազեց, վոր նրան փառչալամիշ անի. առաջի թուրը վրա բերողի գլուխը կես ելավ, փշտովների յերկուսն ել իրանց ֆորսը ճարեցին, ու զամեն ձեռն առած վոր գոռաց վոչ. «Տղերք, ձեր արևին ղուրբան, աստված մեր կողմն ա, դուռը կտրեցեք, վոր սրանց մատաղն ես գիշեր անենք»։ Հայի լեզուն վոր բաց չելավ, հենց բռնես պատերը լեզու առան։ «Աման ձեր եկած հողին ղուրբան, ճար ունիք, տեսեք, մեզ ազատեցեք, տնով տեղով ձեզ յեսիր կդառնանք». տասը տասնը հինգ քրդստանցի հայ ել, վոր ես կողմից, են կողմից գլուխ չի բարձրացրին ու քրդերի մնացած թրերն ու մզրախները ձեռք առան, քրդերի աստղը թեքվեցավ. ութը կոտորվել եյին, յերկուսը մնացել յարալու ընկած. սրանց ել կապեցին մեկ ձիու բհրի վրա, ու աչքդ բարին տեսնի, վոչինչ սհաթի մարդի քաջությունը են բարերարությունը չի արել, ինչպես հիմիկ։ Աղչիկ ասես, աղա, հարսը, յերեխա, ծծկեր՝ հազար չվանով կապած՝ տուն եյին արել, Ղարսա դեղերիցը, յեսիր բերել, վոր տանին՝ յա սարդարին փեշքաշ անեն, յա Ախըլցխա ծախեն։ Ում եսպես սհաթին մարդ կյանք տա, վոր նրա առաջը ծունր չդնեն, յերկրպագություն չանեն. բայց հսկայն Աղասի ինքն եր ընկնում սրանց ճտովը, ինքը նրանց կապը յեդ անում, ինքը յերեխին ջոկ, մորը ջոկ սիրում, գուրգուրում, վոր աստծուն փառք տան, սուրբ Սարքսին խունկ ու մոմ վառեն, թե չե՝ ես իր հունարը չեր։ Վոչինչ գիշեր են լիսը, են կյանքը չի տեսել, չի քաշել, ինչպես ես։ Ազատվողք թե ազատողք, իրար տեսնելիս, հենց իմանում եյին՝ թե յերկնքումն են ու վոչ յերկրումս։
Փոքր ինչ վոր դինջացան, աչքդ բարին տեսնի՝ քրդերի շորերն,