Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սաղ եյին, յա յարալու՝ձեռ ու վոտք կապել տվեց ու ղրադ քաշիլ տվեց։ «Աղա, մեր տուն քանդող եսոնք են, եսոնց խոր տունը քանդվի,եսոնք մեր մեր ճիժ ու մանչ խատացրին՝ թորկ, թորկ եսոնց սատանի կեր ոանենք, եսոնց խոր գաղտը գյոռբեգյոռ ըլի»:


Թող կարթացողը ինքը միտք անի, թե ես գիշեր ինչ գիշեր կըլեր ես ջրատար յեսրների համար, վոր ամեն մեկ վոտք փոխելիս՝ իրանց մահն եյին տեսել, իրանց մահին եյին սպասում: Թե ինչ սրտով նրանք աղոթք կանեյին, ինչ հոգով իրար կնայեյիմն ու աստծուն փառք կտային։ Հենց են կոտորելու ժամանակին եր Աղասին դուս թռել, են դռան յերկու քրդի մնին ել սպանել, մյուսը փախցրել, ու խեղճ հայի երեխեքանց աչքերի ու ձեռների կապ իրան ձեռովը յեդ արել, իրան ուսին ներս տարել։ Զարմացած, մահի դուռը գնացած ու յեդ եկած հայերը, վոր աչքները բաց չարին իրանց ազատողին տեսան, ուզում եյին վոր աչքներն արտասնքով լվանան, բայց համեստ պատանին հենց են եր խնդրում, թե աստծուն փառք տան, սուրբ Սարքսի անունն հիշեն։ Տեսնելով, վոր քրդստանցիք սուրբ կարապետին ավելի յեն ճանաչում, ասեց՝ թող եդպես ըլի, սուրբ Կարապետին հիշեցեք, սրբերը չեն խռովիլ յա նախանձ պահիլ. ով ըլի՝ նրա զորությունն ու բարեխոսությունն շատ ա։ Աղասու սիրտը վկայում եր՝ թե են գիշերը ել փորձանք չի կա. բոլորին ել խնդրեց, վոր չոքին աղոթք անեն. նրանց բախտիցը, յեսրների միջումը տերտեր ել կար, տիրացու յել. սրանք սկսեցին առավոտյան ժամը, ու Անի քաղաքը հազար տարուց ավելի, վոր վոչ ժամ եը տեսել, վոչ աղոթքի ձեն լսել, ես գիշեր հենց իմացավ, թե իրանց յերևելի շքեղ թագավորազունքը կրկին վեր են կացել, իրա հողը որոնում, իրա ջուրն գովաբանում, վոր հայ ազգը ել չհավատա, թե իրան աստված ենպեսա անիծել, վոր ել մարդ չի կարող նրա միջումը կենալ։ Վոչ երկիրը քանդվեցավ, վոչ յերկինքը փուլ եկավ։ Քրդստանցիք իրանք ել եյին մնացել զարմացած, թե են ինչ անճոռնի ասություն պետք ե ըլեր, վոր մինչև են որը սրտներումը հաստատ տպավորել եյին։


Առավոտը վոր լուսացավ, Աղասու աչքը մնաց ել եր սառած, չեր իմանում, աչքին հավատա, թե վոչ. յեկեղեցի, պարիսպ, բերդ, մինարեք ենքան նոր, ենքան պայծառաշեն ու անբնակ: Կարդալ չեր գիտում, վոր միտքը բերի, թե ես ի՞նչ քաղաք պետք ե ըլի. տերտերին վոր չի կանչեց ու պատմությունն բացավ, խելքը գլխիցը թռավ. «Վայ իմ որին, արևին. մեր ազգն եսպես քաղաքներ ա ունեցեր եսպես մեծություն ու հմիկ ամենն ել կորցրել, հարամու ձեռին գերի յա մնացել». ասեց հսկան լալով։ «Չե, տեր հայր, մեզ աստված