«Սոված եմ... սոված եմ...» համարյա միաձայն կանչեցին թոռները ու աչքերը պլշեցին պապի վրա։
Թանան-ապերը միքիչ ել տատանվեց ու վեր կացավ, ցուպը
ձեռն առավ ու դուրս յեկավ: Մի րոպե նա դուրսը կանգնեց վարանված,
աաա բազկատարած մի աղոթք մրմնջալով՝ ջրակալած
աչքերը անխոս յերկնքին գցեց, ուր ճռեքած աստղերը տզվզում
եյին, առկայծում...
Նա յերեսին խաչ քաշեց ու շարժվեց։ Ախ ու վիշտ անելով, դողդողալով,
գլխաբաց, նա մի ուրվականի նման խլրտում եր ամայի
փողոցն իվեր, ծնկներից հետ ձյունում խրվելով։ Շների հաջոցը,
գայլերի հեռավոր վոռնոցը նա չեր լսում: Տխուր տխուր մտքերի
մեջ խորասուզված՝ նա վոչինչ չեր զգում: Նրա ուշքն ու միտքը
նրա սոված թոռներն եյին,— իր սովածությունը նա մտքից գցել եր:
Իր պառավի համար ել չեր նա այնքան մտածում, և յեթե մտածեր
ել՝ ի՞նչ պիտի աներ: Վոչ փող ուներ, վոչ միջոց և վոչ հնար
հաց հայթայթելու, ել այսուհետև կլիներ սոված ու հիվանդ
թոռների դրությունը։ Նա այսոր չեր իմանում, թե վաղը ինչով
պիտի ապրեր:
Այսպես գնալով նա յեկեղեցու մոտ դուրս յեկավ: Մի րոպե
կանգնեց, շականջեց շրջահայելով ու մոտեցավ ժամի դռանը: Դողդողալով,
մի վոտը փախուստ՝ ձեռքը տարավ փակը հանեց, պարզունակը
հետ քաշեց, հրեց ու դուռը բացավ. դռան ճռռոցից դրմբացին
յեկեղեցու անկյունները ու կամարների տակ գանգյուն
տվին: Ծերը մնաց սարսափահարված. նրա սիրտը սկսեց արագ
արագ բաբախել, աչքերը պծպծացին, ու կարծես նա տեսավ մթնի
մեջ՝ զարթնած, վեր կացած սուրբերին: Նա զգում եր նրանց ներկայությունը,
տեսնում եր նրանց հրացայտ աչքերը, ու նեղն
ընկած հազիվ եր շունչ քաշում։
«Մեղա, մեղա,— հառաչեց ծերը ու յերեսի վրա ընկնելով սկսեց
համբուրել խոնավ ու ցուրտ հատակը պռնգնոտելով:— Մեղա,— մռլնգաց
նա հառաչելով.— Մեղա... թոռներս սոված են...»:
Յեկեղեցու անկյունները արձագանգ տվին: Այդ արձագանգը
լարված ծերը թույլտվության հրաման համարելով, վեր կացավ, փառաբանելով
աստծուն: Մթնին սովորած աչքերը կարողացան վորոշել
սեղանի ուրվագիծը: Նա մոտեցավ սեղանին, խարխափելով գտավ
գավաթը,— ձեթամանը, կանթեղի ձեթն ել մեջն, կռացավ
սեղանը համբուրեց ու դուրս յեկավ, ջուխտ ձեռքով բռնած թանգագին
գավաթը, վորի պարունակած հրաշալի հեղուկը մի որ ել
պիտի յերկարացներ նրա թշվառ թոռների կյանքը, յեթե չասենք
տանջանքը: