Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


«Հա,վորդի,գնա նրանց ել մխիթարիր, — ասեց ուրախ ձայնով ծերը. — հաց ել տար, միս ել տար... »:


Վահանը իր բերածից միքանի կտոր հաց ու միս կոլոլեց գրպանը կոխեց, հրացանը ուսը գցեց ու դուրս յեկավ: Մայրը տան շեմքում կանգնած՝ հրճվանքով ու աղատով նայում եր վորդու քամակից, ու յերբ նա աչքիցն ընկավ՝ հծծաց գորովով. «Հասակի՜դ մատաղ, վորդի», և ուրախ ուրախ տուն մտնելով նստեց իր ծերուկի կշտին, ձեռքը նրա ծնկանը դնելով։


Վահանը գնում եր Մակի-ապոր տունը։ Զուռնի ձայնը նրա ականջին հասավ ու հանեց նրան խոր մտածմունքի միջից: Նա քայլերը ուղղեց գեպի գյուղամեջը ու դուրս յեկավ կրպակի կուշտը։


Կրպակում հնչում եր զուռնեն, արագ արագ հուռռայի վորոտմունք եր լսվում, իսկ դուրսը սոված ամբոխը «հաց» եր աղաղակում և ուշունցներ տալիս։


— Ի՞նչ կա, հարցրեց Վահանը մոտենալով։


«Կույր ես«, — լանթ տվեց ամբոխից մինը, բայց աստղալուսում տեսնելով Վահանի հսկայական անձնիքը, կրծքի պսպղուն շքանշանները ու ձեռքի հրացանը մի տեսակ ցնցվեց ու ակնածելով հետ քաշվեց:


— Վախիլ միք, յես եմ, Վահագն եմ, Թանան-ապոր վորդին, ձեր համշիրակ Վահանը։


«Վահանը», — հարցրին շատերը գարմացած, չհավատալով իրանց տեսածին ու լսածին:


— Հա, Վահանը, վորին մեռած եյին կարծում, բայց հիմիկ տեսնում եք, վոր վողջ և առողջ եմ։ Այս ինչ բանի յեք։


«Այն հարուստներն են, ուտում են խմում, մենք ել սովածներն ենք, քամի յենք կուլ տալիս...»։


— Լափում են լակում, — մռնչաց Վահանը. — տեսնենք ովքեր են այդ գռլափները։


Ասեց, խրոխտաբար առաջացավ ու հրացանի ափառով ուժգնակի բաղխեց կրպակի դուռը։ Ներսից պատասխանը չթսվեց — նրանք զբաղված եյին կերուխումով, հոբռում եյին ու ժվժվում: Վահանը ավելի թափով բաղխեց դուռը, «բացեք» ձայն տալով ու նրան կրնկակոխ սովածների ամբոխը կրկնեց թևակոխած. «Բացեք, բացեք...»։


— Կորեք, սոված շներ,— խոսետ եք ինձ, լսվեց Թյունու ահեղ ձայնը. — կորեք, թե չե կգամ նստիմ ձեր վային...


«Տեսնենք ով ե ում վային նստում, — գոչեց Վահանը վառված ու փրփրած, ապա միքիչ հետ քաշվելով այնպես թափով և ուժգնակի լնգեց դուռը, վոր նա ծղնիներից կրնկահան պոկված շառա-